Պենտագոնը հերքում է թալիբների հետ բանակցելու Աֆղանստանի նախագահի մեղադրանքը
ԱՄՆ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավար Չակ Հեյգելը, ով պաշտոնական այցով գտնվում է Աֆղանստանում, վստահեցրել է, որ ամերիկյան իշխանությունները «Թալիբան» շարժման գրոհայինների հետ միակողմանի բանակցություններ չեն վարում, մեջբերում է Deutsche-Welle-ն:
«Ես արդեն ասել եմ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային, որ ԱՄՆ-ը միակողմանի կարգով չի համագործակցում թալիբների հետ: Խաղաղության և քաղաքական կարգավորման հաստատման ցանկացած ձգտում և քայլ պետք է վերահսկվի աֆղան ժողովրդի կողմից»,-նշել է Հեյգելը:
Ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ԱՄՆ-ի իշխանություններին մեղադրել էր աֆղանական իշխանություններն անտեսելով Թալիբան շարժման հետ բանակցություններ վարելու համար:
Միաժամանակ թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը նույնպես հերքել է Քարզայի մեղադրանքները, նշելով, որ բանակցությունների դադարեցումից ի վեր ոչ մի առաջնըթաց չի գրանցվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)