Ճապոնիան սգում է 2011-ի ցունամիի զոհերի հիշատակը
Աշխարհ
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում և այլ քաղաքներում սգո արարողություններ են անցել՝ ի հիշատակ 2011թ. մարտի 11-ին տեղի ունեցած խոշորագույն ցունամիի հետևանքով առաջ եկած երկրաշարժի զոհերի:
Երևանի ժամանակով 09.46-ին Ճապոնիայի քաղաքներում հայտարարվել էր լռության րոպե: Հենց այս ժամին էր տեղի ունեցել տարերային աղետը: Տուժած շրջաններում 2 տարվա վաղեմության աղետի մասին հիշեցրել է ազդանշանի ձայնը: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և կայսր Ակիհիտոն Տոկիայում մասնակցել են սգո արարողությանը: Արարողությանը մասնակցել է նաև 1200 մարդ, որոնց շարքերում՝ օտարերկրյա պետությունների դեսպաններ, տարածքային ինքնակառավարման մարմիններ և զոհերի ընտանիքների անդամներ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)