«Հեշտոցի մենախոսությունները» Հնդկաստանում քանդում է բոլոր տաբուները
Գիտություն և Մշակույթ
Հնդկաստանի բնակիչները ծայրահեղ պահպանողական են, իսկ կանայք նույնիսկ ուրիշների ներկայությամբ չեն քննարկում իրենց սեռական կյանքը: Հնդկական բեմերում ներկայացվող «Հեշտոցի մենախոսություններ»-ը քանդում է երկրում դրված բոլոր տաբուները:
Ներկայացումը շատ քաղաքներում արգելված է և նույնիսկ հովանավոր չունի: Ներկայացման բեմադրությունը բավականին բարդ պրոցես էր, քանի որ պարզապես չէին ճարվում դերասաններ, ովքեր կհամաձայնվեին բարձրաձայնել այդ թեմաները հանդիսատեսի առաջ:
Վերջերս Հնդկաստանում կանանց նկատմամբ բռնաբարությունների ֆոնի վրա բարձրացած բողոքի ալիքն իր հերթին նպաստել է ներկայացման արդիականությանը:
Ներկայացումը բաղկացած է մի քանի մենախոսությունից և պատմում է կնոջ սեռական կյանքի մասին: Առաջին անգամ այս ներկայացումը բեմադրվել է ԱՄՆ-ում 1996-ին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)