Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան 2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանը Թոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. Փաշինյան TRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. Միրզոյան Ունենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. Թորոսյան 

Նինո Քաթամաձեի երեւանյան 2 համերգն ու «խուլիգան» խոսքերը

Հասարակություն

Երեւանյան հանդիսատեսին նոր երգեր մատուցելու ցանկությունն ու հայ ընկերների հանդեպ մեծ սերն էթնո-ջազ երգչուհի Նինո Քաթամաձեին կրկին բերել էին մեր մայրաքաղաք: Վրացուհին մարտի 9-ին ու 10-ին «Yans» ակումբում մենահամերգներ է ունեցել իր «Insight» բենդի հետ ու կատարել նոր՝ «Green» ալբոմի, ինչպես նաեւ իր հին ու սիրված ջազ գործերը: BRAVO.am-ը ներկա է եղել առաջին օրվա մենահամերգին, երբ երգչուհուն անակնկալ են մատուցել համերգի կազմակերպիչները:

Ողջունելով ակումբում հավաքվածներին՝ Քաթամաձեն իր երաժիշտ ընկերոջը՝ Վազգեն Ասատրյանին, շնորհակալություն հայտնեց համերգային հրավերի համար. «Երեւանն ընկերներիս համար եմ սիրում: Երբ պետք է Երեւան գամ, միշտ հարցնում եմ, Վահագուշկան այնտե՞ղ է լինելու:): Շատ եմ սիրում, որ միասին իմպրովիզներ ենք անում», - ասաց երգչուհին ու կատարեց ջազմեն Վահագն Հայրապետյանին նվիրված նոր երգը: Մոտ երկու ժամ տեւողությամբ համերգային երեկոյի ընթացքում նա մի քանի անգամ բեմ հրավիրեց Երեւանի գլխավոր «Կատվին», որը ոչ միայն նվագում էր, այլեւ ձայնակցում ու իմպրովիզներ էր անում վրաց երաժիշտների հետ:

Նինոն իրեն բնորոշ անմիջականությամբ շփվում էր ներկաների հետ, երբեմն բեմից իջնում ու քայլում էր սրահում, գրեթե ամեն երգից հետո կրկնում էր «ցավդ տանեմ» արտահայտությունն ու օդային համբույրներ էր հղում հանդիսատեսին: Ներկաներն էլ երբեմն ձայնակցում էին նրան, հատկապես «Օլեյ» երգի ժամանակ դահլիճը երգչուհու հետ միաձայն երգում էր:

Հանդիսատեսի շարքերում նստած երգիչ Մհերը գրավել էր Քաթամաձեի ուշադրությունը. նրանք միասին հանպատրաստից երգեցին, որից հետո նա Մհերին կրկին հրավիրեց բեմ՝ ձայնակցելու իրեն: Երգչուհու համար անակնկալ էին պատրաստել համերգի կազմակերպիչները. նրա հետ ելույթ ունեցան երիտասարդ ջազ երգչուհի Մարինա Հակոբյանն ու շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը կամ ինչպես նրան հաճախ անվանում են՝ «Mr. Harmonica»-ն:

Նինոն նաեւ մարտի 8-ի առթիվ շնորհավորեց կանանց՝ ավելացնելով. «Եթե կանայք մայր են, ապա տղամարդիկ լավ են աշխատում: Կներեք “խուլիգան” խոսքերիս համար:): Ուզում եմ, որ Աստծուց տրված ամեն րոպեն գնահատենք եւ ուրախ ապրենք»:

40-ամյա վրացուհին ոչ միայն երգում, այլեւ բենդի հետ հարվածային ու ստեղնաշարային գործիքներ է նվագում: Տասը տարուց ավելի նա համերգներ է տալիս «Insight» խմբի կիթառահար Գոչա Կաչեիշվիլիի, բաս-կիթառահար Ուչա Գուգունավայի եւ հարվածային գործիքներ նվագող Դավիդ Աբուլաձեի հետ: Մեներգչուհին կատակելով նշեց, որ թեեւ սկզբում տղամարդկանց հետ դժվար էր, բայց որպես կին ավելի է արժեւորվել. «Ինձ համար կարեւոր է, որ հարազատ մարդկանցով եմ շրջապատված: Միմյանց շատ լավ ենք ճանաչում, մենք ոչ թե պարզապես համագործակցում, այլ միասին ապրում ենք»: Խմբի հիմնադիր-անդամ Գոչա Գաչեիշվիլին էլ հաստատեց նրա խոսքերն ու հավելեց, որ հոգեւոր կապվածությունն ու մտերմությունը թիմում շատ ուժեղ է:

Քաթամաձեն նաեւ հանդիպում է ունեցել լրագրողների հետ եւ պատմել, որ իրեն հատկապես դուր է եկել մենահամերգի եզրափակիչ հատվածը. «Երբ Վազգենը սոլո-կիթառ էր նվագում, Վահագնը՝ ձայնակցում, երիտասարդ երաժիշտներն ինձ հետ միասին բեմում էին, շատ էի զարմացել, նույնիսկ ուզում էի արտասվել»:

Երգչուհու համոզմամբ՝ ջազը երաժշտական ժանր է, որը տալիս է բոլոր հարցերի պատասխանները: Նա երգում է աշխարհի տարբեր ջազային դահլիճներում, ակումբներում, բաց բեմերում, նշում է՝ երբեւէ չի երգի եկեղեցում. «Եկեղեցում նույնիսկ ստորագրություն չեմ տալիս: Այնտեղ հիանալի երգչախումբ է երգում, ես ինձ թույլ չեմ տա երգել, իմ կողմից էգոիզմ կլինի»:

Քանի որ իր ձայնասկավառակներն ունեն գունային անուններ՝ “Սպիտակ”, “Սեւ”, “Կապույտ”, “Կարմիր”, "Կանաչ", Նինոն մտածում է՝ գույներից հետո կանցնի բնական երեւույթներին՝ քամի, կրակ եւ այլն, իսկ ինքն իրեն ասոցիացնում է սպիտակ գույնի ու քամու հետ:

Տարվա ընթացքում երգչուհին ընդամենը մեկ-երկու ամիս է տանը լինում, ասում է՝ շրջագայության մեկնելիս միշտ նույն ճանապարհով է անցնում. «Երբեմն էական տարբերություն չկա, թե որ երկրում եմ գտնվում՝ Նյու-Յորքում, Փարիզում, թե մեկ այլ քաղաքում: Ինքնաթիռից իջնելով՝ նստում եմ ավտոմեքենա, գնում հյուրանոց, հետո՝ համերգի վայրը, քանի որ ինձ համար առաջնայինը իմ ելույթի որակական մասն է»:

Նինո Քաթամաձեն համոզված է՝ երեւանցիները սիրում ու ընկալում են ջազը: Նա մեր մայրաքաղաքում համերգ է ունեցել նաեւ 2008 թվականին տեղի ունեցած «Հայկական ջազ 70» նախագծի շրջանակում եւ 2011-ի մարտին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետ
Ամենադիտված