ՀՀ փոխվարչապետը ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետին
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, համայնքների, մարզային կառույցների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժնից։
Փոխվարչապետը շնորհավորեց Ֆելիքս Ցոլակյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ աշխատանքային հաջողություններ մաղթեց: Նա վստահություն հայտնեց, որ նորանշանակ մարզպետը, համագործակցելով մարզի համայնքների ղեկավարների հետ, իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի առկա խնդիրների լուծմանը, իր ներդրումը կունենա մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Ա. Գեւորգյանը նշեց, որ մարզում առկա խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, եւ համատեղ արդյունավետ աշխատանքը, ընթացիկ եւ առաջիկա ծրագրերի հաջող իրականացումը էապես կնպաստի դրանց լուծմանը:
Փոխվարչապետն այնուհետեւ խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանում: Քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ եղավ նաեւ «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից շինարարների նկատմամբ պարտավորությունների կատարման խնդրին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը