Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան 2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանը Թոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. Փաշինյան TRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. Միրզոյան Ունենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. Թորոսյան 

Ինձ համար հետաքրքիր է Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարևի» հեղափոխությունը. Արթուր Իսպիրյան

Հասարակություն

Երգիչ Արթուր Իսպիրյանի կինը՝ Մադլեն Մինասյանը, 168.am-ի հետ զրույցում պատմում է իրենց ծանոթության, փոխհարաբերությունների, ընտանիքի, Երևանի և Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարևի» հեղափոխության մասին:

- Մադլեն, կպատմե՞ք՝ ինչպես ծանոթացաք Արթուր Իսպիրյանի հետ։

- 1999 թվականին ես մշակութային ծրագրով Հայաստան էի եկել։ Այդ ծրագրի միջոցով վերանորոգվում էին Հայաստանի, Արցախի և ողջ Սփյուռքահայաստանի հուշարձանները, պատմական կառույցները։ Ես Սաղմոսավանքում էի աշխատանքները ղեկավարում։ Իմ եղբայրը՝ Դեյվը, այդ ժամանակ համագործակցում էր Արթուրի հետ։ Մի օր էլ նրանք ցանկացան Երևանից հանգստանալ։ Դեյվն Արթուրին ասաց, որ Սաղմոսավանքում քույր ունի, և կարող են միասին այնտեղ գնալ։ Այսպես եկան Սաղմոսավանք, մենք ընկերացանք։ Երեք տարի մենք սովորական ընկերներ էինք, բայց Նյու Յորքի զույգ շենքերի փլուզվելու օրը մեր հարաբերությունները փոխվեցին։ Իմ եղբայրն աշխատում էր այդ շենքերի կողքի շենքում, որը հաջորդ օրը փլվեց։ Ես նրանից ոչ մի նորություն չունեի, սարսափի մեջ էի։ Պատահաբար փողոցում Արթուրին տեսա, պատմեցի նրան, ասաց՝ «կուզե՞ս գամ ձեր տուն, լուրերը կնայենք, կփորձենք ԱՄՆ զանգել»։ Բարեբախտաբար, եղբայրս այդ ժամին գրասենյակում չէր…

Այդ օրվանից էլ սկսվեց մեր սիրո պատմությունը։ Այդ և՛ ցավալի, և՛ իմ կյանքում նոր էջ բացած օրվանից արդեն 12 տարի է անցել։

- Ինչպիսի՞ ամուսին է Արթուրը։

- Ես և Արթուրն իսկապես զուգընկերներ ենք։ Մեր ամեն ինչը 50 տոկոս է՝ և՛ խոհանոցում լինելը, և՛ երեխաներին մեծացնելը, և՛ տան հոգսերը հոգալը։ Մենք կարողանում ենք հենվել միմյանց վրա։ Ես՝ որպես կին, հենվում եմ իր վրա, և նա էլ շատ հարցերում հենվում է ինձ վրա։ Ես ինձ լավ եմ զգում և կարողանում եմ նրան խորհուրդներ տալ։ Ինձ համար շատ հաճելի է, որ իմ ամուսնու հետ նույն հարթակում ենք, միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանք ենք զգում։ Մենք այս աշխարհում իրար ձեռք բռնած, միասին առաջ ենք գնում։

- Իսկ երեխաների դաստիարակության հարցում Ձեզանից ո՞վ է ավելի խիստ։

- Արթուրը հիվանդագին հայր է, երեխաների հետ շատ է կապված։ Նրա նախընտրությունը երեխաների հետ ժամանակ անցկացնելն է։ Նա երեխաների ընկերն է։ Երբեմն նրան ասում եմ՝ «արի միասին մի տեղ գնանք», ասում է՝ «չէ, երեխաների հետ գնանք»։ Երեխաների նկատմամբ խստությունը փոքր-ինչ թերի է, որովհետև ցանկանում է նրանց ընկերը լինել։ Նրանց հետ երբեմն մանկանում է, և ես դառնում եմ մեր ընտանիքի, ինչպես ամերիկացիներն են ասում՝ «վատ ոստիկանը»։

- Արթուրի ամենամեծ թերությունը ո՞րն է։

- Նրա ամենամեծ թերությունն իր բնավորության ամենալավ գիծն է։ Նա համակերպվող չէ. եթե վատ հոսքը գնում է ներքև, նա միշտ վերև է լողում։ Սա երևի մի փոքր բարդացնում է նրա կյանքը, բայց նա միշտ վատ հոսքին հակառակ է գնում։ Սա, ինձ թվում է, ավելի շատ լավ կողմ է։ Ինչ վերաբերում է թերությանը, կարող եմ ասել, որ երբեմն նրա արտահայտվելու միջոցը դառնում է երաժշտությունը և ոչ թե՝ բառերը։ Ես պետք է սպասեմ նոր տեսահոլովակի կամ նոր երգի, որ զգամ, թե իմ նկատմամբ իր սրտի խորքում ինչ զգացմունքներ ունի (ժպտում է.- Գ.Ա.)։

- Տանը նրա երգերը լսո՞ւմ եք։

- Այո, լսում ենք, բայց երբեմն, երբ նրա երգերն եմ միացնում, անջատում է. ամաչում է։ Ավտոմեքենայիս մեջ նրա երգերն եմ լսում, և հենց դրանք էլ ինձ աշխատավայր և տուն են ուղեկցում։

- Վերջերս Ձեզ Ազատության հրապարակում տեսա… Դուք իսկապե՞ս հավատում եք «Բարևի» հեղափոխությանը, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է այն անվանում։

- Ես 2003 թվականի նախագահական ընտրություններում ԵԱՀԿ դիտորդ էի և տեսա, թե ինչ անարդարություններ են տեղի ունենում։ 12 տարի շարունակ այստեղ անարդարություններ եմ տեսել և չեմ կարծում, որ լռությունն օգուտ է այս երկրին։ Կարծում եմ՝ չի կարելի լռել։

Ինձ համար հետաքրքիր է Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարևի» հեղափոխությունը։ Րաֆֆին մի գիծ ունի, որի համար նրան շատ եմ հարգում. նա բոլոր քաղաքացիներին դնում է նույն հավասարության վրա։ Նրա համար նույնչափ կարևոր են Սևանում բնակվող տատիկը և Երևանի ռեկտորի որդին։ Այս հեղափոխությունը կարևոր է նաև նրանով, որ գնում է շրջաններ, և այնտեղի մարդիկ իրենց լիարժեք են զգում, քանի որ մեկն իրենց հիշում է, կարծիքը հաշվի է առնում։ Ես այնքան մեծ հույս եմ տեսնում շրջանների բնակիչների աչքերում։ Կարծում եմ՝ սա այս հեղափոխության յուրահատկություններից մեկն է։

- 12 տարի է՝ բնակվում եք Երևանում։ Դուք Երևանն ինչպե՞ս եք տեսնում։

- Երևանում միաժամանակ և՛ շատ լավ, և՛ շատ վատ փոփոխություններ են տեղի ունենում։ Լավն այն է, որ Երևանը մշակութային փեթակ է։ Երբ ես Կասկադում՝ «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» էի աշխատում, մեր նպատակն էր՝ այս քաղաքը դարձնել մշակութային փեթակ, որովհետև մեր ժողովուրդը մեղուների նման զբաղված է արվեստի տարբեր ճյուղերով։ Բայց այն օրն ինձ մի զբոսաշրջիկ մոտեցավ և հարցրեց՝ «ինչպե՞ս կարող եմ քաղաքի հին մասը գնալ»։ Այնքան ցավալի էր, որ ես այդ մարդու հարցին պատասխան չունեի։ Մենք տոնում ենք մեր քաղաքի 2794-րդ ծնունդը, հպարտանում ենք, որ Հռոմից մեծ ենք, բայց այս մարդուն չենք կարողանում ուղարկել մեր քաղաքի հին մասը։ Սա ինձ համար շատ ցավալի է։ Հուսով եմ, որ քաղաքաշինությամբ զբաղվող մարդիկ կհասկանան, թե մեզ համար որքան կարևոր է մեր հարստությունները պահպանելը։

Այսօր Փակ շուկայի կողքով էի անցնում… մի քանի տարի առաջ զբոսաշրջիկին ասում էի, որ եթե ցանկանում է մեր համն ու հոտը հասկանալ, թող գնա Փակ շուկա։ Իսկ հիմա… Ես, իհարկե, գնահատում եմ այն փոփոխությունները, որոնք այստեղ կատարվում են, բայց միևնույն ժամանակ՝ այս խախտումները հետագա սերունդների համար անընդունելի են դառնում։ Փառք եմ տալիս Աստծուն, որ մենք ունենք ակտիվ երիտասարդություն, քաղաքացիներ, ովքեր կարողացան Մաշտոցի այգին փրկել։ Սա մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն է։

- Մեզանում տեսնո՞ւմ եք հասարակական գիտակցության ծիլերը։

- Այո, տեսնում եմ։ Իհարկե, ոչ բոլորի մեջ, բայց փառք Աստծո, որ տեսնում եմ։

- Հավատո՞ւմ եք, որ այդ ոգին ի վիճակի է ինչ-որ փոփոխություններ կատարել նաև քաղաքական դաշտում։

- Ինձ թվում է, որ եթե նրանք ավելի շատ մարդկանց ոգեշնչեն, նրանց ձայները քաղաքական գործիչները կլսեն, որովհետև չլսելը կդառնա ճակատագրական։

- Դուք ԱՄՆ քաղաքացիություն ունեք, ի՞նչն է Ձեզ այստեղ պահում։

- Ժողովուրդը, համն ու հոտը, այն հնարավորությունը, որ կարող ես քո աշխատանքով ինչ-որ փոփոխություն կատարել։ Պապիկս 100 տարեկանում մահացավ, և նրա ու իր ծնողների շուրթերին միայն մի բառ էր՝ «տեսնել ազատ Հայաստան»։ Դարեր շարունակ իմ պապերի երազանքը սա է եղել։ Հիմա Հայաստան կա, և նա ազատ է։ Ես չեմ պատկերացնում, որ իմ առաքելությունը՝ առողջ ապրելակերպի քարոզումը, ուրիշ տեղ կարող եմ իրագործել։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետ
Ամենադիտված