Դավոն և Սոնան ընկերություն են անում
Հասարակություն
Ռեփեր Դավոյի սիրտն արդեն զբացված է: Նա ընկերություն է անում լրագրող, հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանի հետ:
Պարզվում է՝ մոտ կես տարի է, ինչ զույգն ընկերություն է անում: «Ահագին ժամանակ է, ինչ միասին ենք: Անկեղծ ասած, չեմ հաշվել կոնկրետ ինչքան»,- esyes.am-ին ասաց Դավոն ու, այնուամենայնիվ, մտաբերեց, որ իրենց հարաբերությունները որպես սիրահար զույգ մոտ վեց ամսվա պատմություն ունեն:
Զույգը ծանոթացել է գործի բերումով, գործնական հարաբերությունները վերաճել են ընկերության, ընկերությունն էլ՝ սիրո: «Երկար տարիներ է, ինչ ճանաչում ենք իրար: Մեր միջև շատ լավ ու հասուն ընկերություն կար, որը վերաճեց սիրո,- esyes.am-ի հետ զրույցում նշեց ռեփերը, սակայն այլ մանրամասներ հայտնել չցանկացավ,– Պատմությունը միայն մեզ համար է սիրուն: Երբ մանրամասները ներկայացվում են, դա շատ կենցաղային է դառնում»:
Առաջիկայում նշանադրվել կամ ամուսնանալ զույգն առայժմ չի ծրագրում:
Նշենք, որ Սոնան աշխատել է «Բանաձև» ընկերությունում, «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ վարել է «Շոու-Բիզ» հաղորդաշարը, այժմ Աելիտա Չիլինգարյանի հետ վարում է իրենց հեղինակային «Փոփ Արտ» հաղորդումը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը