«ՀԺ». Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը Օպերայի շենքում չի լինի
Հայկական Մամուլ
Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախատեսում են անցկացնել կամ Կարեն Դեմիրճյանի անվան
մարզահամերգային համալիրում, կամ՝ Ազգային ժողովի այգում: «Հայկական ժամանակը» գրում է, որ միանշանակ է, որ օպերային
թատրոնի շենքը ցանկից դուրս է:
2008 թ. Ս. Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ հենց օպերային թատրոնի շենքում: Աժ նախագահ Հովիկ
Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ այս անգամ «Օպերային թատրոնի հարցն ի
սկզբանե չի քննարկվել»: Ենթադրվում է, որ սա կապված է փետրվարի 19-ից Ազատության հրապարակում սկսված անժամկետ
հրապարակային-զանգվածային միջոցառումների հետ, որոնք նախագահական ընտրությունների կեղծ պաշտոնական արդյունքների վկայությունն են:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը