«168 Ժամ». Պաշտոնները` ՀԱԿ-ում
Հայկական Մամուլ
Մարտի 29-ին տեղի ունենալիք ՀԱԿ հիմնադիր համագումարում ընտրվելու է Լևոն Զուրաբյանի կողմից միանգամայն վերահսկելի վարչություն, իսկ Լ.Զուրաբյանն ընտրվելու է ՀԱԿ վարչության նախագահ: ՀՀՇ նախկին նախագահ Արամ Մանուկյանը ամենայն հավանականությամբ, կդառնա ՀԱԿ քարտուղար:
Կուսակցությունը կունենա երեք փոխնախագահներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը և ՀՀՇ նախկին փոխնախագահ Սամվել Աբրահամյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը կլինի ՀԱԿ անվանական նախագահը՝ դրանով կանխելով դժգոհությունները, որ արդեն իսկ առկա են հատկապես ՀՀՇ-ականների շրջանում»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը