«Ժողովուրդ». Հրաժարակա՞ն կտա ՀՀ ճանապարհային ոստիկանապետը
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած շրջանառվող տեղեկությունների՝ շուտով պաշտոնանկ է արվելու ՀՀ ճանապարհային ոստիկանապետ
Արսեն Գալստյանը: Տեղեկություններ կան, որ Գալստյանին փոխարինելու է ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց ՃՈ պետ Արսեն Գալստյանի հետ՝ պարզելու՝ տեղյակ է իր հնարավոր պաշտոնանկության մասին: Գալստյանը մի քանի վայրկյան լռելուց հետո հայտարարեց. «Առաջին անգամ եմ լսում Ձեզանից, ոչ մի նման քննարկում չի եղել»:
Հավելենք, որ սովորաբար ոստիկանության համակարգում ազատվելուց հետո են պաշտոնյաներն իմանում այդ մասին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը