«Ժողովուրդ». Վարդան Սեդրակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
Հայկական Մամուլ
Համաձայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ մարտի 8-ին էպոսագետ Վարդան Սեդրակյանի առողջական վիճակը Երևանի
«Կենտրոն» ՔԿՀ-ում կտրուկ վատացել է: Վ. Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց
տեղեկությունը. «Նման բան չկա, խնդիրը ուժեղ մրսածությունն է, որից լյարդն էր բորբոքվել, բայց մարտի 8-ին նման բան չի եղել»:
Նշենք, որ Վարդան Սեդրակյանը փետրվարի 19-ին Միքայելյանի անվան հիվանդանոցում հեթական բուժզննումն էր անցել, և
բժիշկները պահանջել էին, որ նա շարունակի բուժվել հիվանդանոցային ռեժիմով:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել ՀՀ նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Նա մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու մեջ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը