Իսրայելում Բարաք Օբամայի այցին պատրաստվում է 10.000 զինվոր
ԱՄՆ
Ավելի քան 10.000 զինվոր կմասնակցի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի անվտանգության ապահովմանը եկող շաբաթ դեպի Իսրայել նրա սպասվելիք եռօրյա աշխատանքային այցի ընթացքում: Այս մասին հայտնել է ոստիկանության մամլո քարտուղար Միքիի Ռոզենֆելդը, գրում է MIGnews-ը:
Ռոզենֆելդի խոսքերով՝ անվտանգության ուժերի նախապատրաստական աշխատանքները խոշորագույնն են 2008-ին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի՝ Իսրայել կատարած այցից հետո:
Օբաման շրջապատված է լինելու 500 հոգուց բաղկացած սպասարկող անձնակազմով, որոնց թվում՝ սպասավորները, թիկնապահներն ու լրատվամիջոցները:
Իսրայելի ՆԳՆ-ի հետ համատեղ աշխատելու են նրա գաղտնի ծառայությունները: Ոստիկանական ուժերում ներգրավված կլինեն նաև հակաահաբեկչական ծառայությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)