ԱՄՆ-ի մայրաքաղաքում անհայտ անձինք կրակ են բաց թողել. կա 13 վիրավոր
ԱՄՆ
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անհայտ անձի կողմից կազմակերպած հրաձգությունից վիրավորվել է 13 մարդ: Այս տվյալները հայտնում են քաղաքի իշխանությունները:
Առկա տեղեկությունների համաձայն՝ վիրավորներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում: Միջադեպը տեղի էր ունեցել երկուշաբթի օրը գիշերը Նյու Յորք պողոտայի և Նորդ Քեփիթել փողոցների խաչմերուկում ԱՄՆ-ի Կոնգրեսից ոչ շատ հեռու: Առկա տեղեկությունների համաձայն՝ բազմաբնակարան շենքի մուտքի մոտ կանգնած մարդկանց վրա կրակ են բաց թողել սլացող 2 մեքենաներից. գրում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)