Նախընտրական արշավ Վենեսուելայում. Մադուրոն ընդդիմադրին ֆաշիստ է անվանել
Աշխարհ
Վենեսուելայի նախագահի ժ.պ. Նիկոլաս Մադուրոն սուր քննադատության է ենթարկել իր քաղաքական հակառակորդ, նախագահի ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսին:
«Դուք տեսնում եք այդ ֆաշիստի դեմքը»,-ասել է նախագահի թեկնածու Մադուրոն՝ ելույթ ունենալով բազմահազարանոց ամբոխի առջև Կարակասում. գրում է Интерфакс-ը:
«Ես Չավեսը չեմ, սակայն ինչ-որ առումով ես նրա տղան եմ: Ինչպես դուք բոլորդ, ես նույնպես աշխատավոր մարդ եմ: Մենք բոլորս նման ենք Չավեսին, քանի որ բոլորս աշխատավոր ենք և զինվոր ենք մեր հայրենիքի համար»,-ասել է նախկինում ավտոբուսի վարորդ նախագահի թեկնածու Մադուրոն:
Հիշեցնենք, որ Չավեսի մահից հետո Վենեսուելայում կայանալիք նախագահական ընտրություններում Կապրիլեսը՝ որպես նախագահի թեկնածու, կներկայացնի ընդդիմությունը: Իսկ Մադուրոն հանդես կգա «Միասնական սոցիալիստական կուսակցության» անունից:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան