Հայտնաբերվել է Ռեմբրանտի՝ 7 տարի առաջ թանգարանից գողացված կտավը
Գիտություն և Մշակույթ
Սերբիայում հայտնաբերվել է 7 տարի առաջ թանգարանից գողացված Ռեմբրանտի «Հոր դիմանկարը» կտավը. գրում է հոլանդական NOS-ը:
Կտավը հայտնաբերվել է Բելգրադից ոչ շատ հեռու գտնվող Սրեմսկ-Միտրովիցի համայնքում: Գողության կասկածանքով ձերբակալվել է 4 մարդ:
Նովի Սադ թանգարանից կտավը գողացել էին 2006-ի հունվարին: Գիշերը 2 զինված հանցագործ մտել էր թանգարանի սրահ, կապել անվտանգության աշխատակիցներին և տարել 4 կտավ: Միջադեպից հետո ոստիկանությունը հայտնել էր, որ կտավները դժվար թե հայտնաբերվեն, քանի որ թանգարանում տեղադրված չեն եղել տեսաձայնագրող խցիկներ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)