ԱԻՆ տեխնիկական բազան համալրվում է
ԱՐԽԻՎ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «ԶԻԼ-131» մակնիշի ամենագնաց ավտոմեքենաներից մեկը ձևափոխվել ու կահավորվել է հատուկ ջրափրկարարական աշխատանքների համար։
Ամենագնաց մեքենան զինված է ջրափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ ամենատարբեր գործիքներով ու սարքավորումներով (լապտերներ, բահեր, կեռիկներ, մեծ լույսեր, փրկօղակներ, ջրասուզակային հանդերձանք, սեղմված օդի բալոններ, դրանց լիցքավորման համար անհրաժեշտ կոմպրեսորներ, գեներատոր՝ մթության պայմաններում լուսավորություն ապահովելու համար, փչովի նավակ, մոտորանավակի շարժիչ և այլն)։
Նոր սարքավորված մեքենան անցնելու է Գեղարքունիքի մարզում տեղակայված հատուկ ջրափրկարարական ջոկատի տրամադրության տակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)