Հայ երգիչ-երգչուհիներին քաղաքականությունը չի հետաքրքրում
Հասարակություն
Վերջին շրջանում հայկական իրականության մեջ ամենաքննարկվող թեման թերևս մնում են նախագահական ընտրություններն ու հետընտրական հանրահավաքները, որն արդեն վերածվել է հացադուլի: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն մի քանի օր է, ինչ Ազատության հրապարակում հացադուլ է անում՝ պահանջելով չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները: Այս ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին մասնակցեցին նաև արվեստագետներ, ովքեր ելույթներ ունեցան Ազատության հրապարակում:
Slaq.am-ը փորձեց հետաքրքրվել, թե մեր երգիչ-երգչուհիներն ինչ կարծիք ունեն ներկա իրավիճակի վերաբերյալ, հարցի առնչությամբ զրուցեցինք երգչուհի Աննա Խաչատրյանի, Սոնա Շահգելդյանի, Արամոյի, Հասմիկ Կարապետյանի և Օլգա Այվազյանի հետ:
Աննա Խաչատրյան. Ես ընդհանրապես չեմ հետևում քաղաքականությանը, տեղյակ չեմ ոչ մի բանից:
Սոնա Շահգելդյան. Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում, գտնում է, որ ճիշտ է անում, ոչ ոք իրավունք չունի ոչինչ ասելու: Ես որպես երգչուհի իրավունք չունեմ այս ամեն ինչի կողքով անցնեմ: Ես անում եմ իմ աշխատանքը ու գոհ եմ:
Արամո. Վերջին ժամանակահատվածում ես տարված եմ ֆիլմով, շուտով պրեմիերա պետք է լինի, այդ իսկ պատճառով տեղյակ չեմ ներքաղաքական զարգացումներից: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին միայն այսօր իմացա:
Հասմիկ Կարապետյան- Ես շատ չեզոք մարդ եմ, միշտ զերծ եմ մնացել քաղաքականությունից: Եթե հետևեք իմ կենսագրությանը, կտեսնեք որ ես քաղաքակությունից միշտ հեռու եմ եղել:
Օլգա Այվազյան. Քաղաքականության թեմաներով հարցազրույց չեմ տալիս, մի անգամ եմ տվել և պատմության մեջ եմ ընկել:
Հ.Գ. Տարօրինակ է, որ մեր երգիչ-երգչուհիներին առհասարակ չի հետաքրքրում Հայաստանում ծավալվող այսքան կարևոր իրավիճակը, հատկապես, որ հարցը ոչ թե ինչ-որ օրինագծի ընդունման կամ չընդունման մասին է, այլ երկրի նախագահի: Ի վերջո, հենց նույն արվեստագետներն են ժամանակ առ ժամանակ ներկայացնում մեր երկիրը տարբեր միջազգային մրցույթներում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը