Հռիփսիմե Խուրշուդյան. «Երեխայիս ծնվելուց հետո ես դեռ չեմպիոն պետք է դառնամ»
Հասարակություն
Օրերս ծանրամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն արժանացավ «Հայուհի մարզիկ 2013» մրցանակին:
Նա այսօր չի մարզվում՝ դադարեցրել է մարզումները, քանի որ պատրաստվում է մայրանալ և գտնվում է հղիության 5-րդ ամսում: Այսօր Հռիփսիմեն սիրով համաձայնել է պատասխանել ArmStar.am-ի հարցերին:
Ինչպե՞ս եք Ձեզ զգում:
Շատ լավ եմ զգում, ինձ մոտ հանգիստ վիճակ է, ես չեմ մարզվում: Հիմնականում քնում եմ, իսկ երեկոյան զբոսանքի եմ դուրս գալիս ամուսնուս՝ Տարոնի հետ, ով ի դեպ նույնպես ծանրորդ է:
Որպես ծանրորդ, միգուցե Ձեզ հղիության ընթացքում բժիշկները հատուկ ռեժիմ են նշանակել:
Ոչ, չկա նման ռեժիմ, ինչպես բոլորին, այնպես էլ ինձ, բժիշկները խորհուրդ են տալիս չնյարդայնանալ, չհուզվել, պահպանել հանգիստ վիճակ, շատ քնել, ավտոմեքենա չվարել ու օրվա մեջ հաճախ քայլել: Անհրաժեշտ է, որ իմ սննդակարգում ավելացնեմ մրգերի, բանջարեղենի ու հյութերի քանակը:
Գիտե՞ ք արդեն երեխայի սեռը:
Ոչ, դեռ չգիտենք, բայց ես ինքս շատ եմ սպասում աղջիկ երեխայի, իսկ ամուսինս տղա է ցանկանում:
Որոշել եք ինչպե՞ս եք նրան անվանելու:
Այո, եթե տղա ծնվի՝ կկնքենք Տարոնի հայրիկի անունով՝ Աշոտ, իսկ եթե աղջիկ, ապա ես ու ամուսինս կընտրենք որևէ նորաոճ ու գեղեցիկ անուն:
Ե՞րբ կվերադառնաք մեծ սպորտ:
Փոքրիկիս կծնվի հուլիսին, իսկ հոկտեմբերին կսկսեմ արդեն մարզվել: Պետք է պատրաստվեմ 2014-ի Եվրոպայի առաջնությանն ու 2016-ի Օլիմպիական խաղերին: Ես դեռ ասելիք ունեմ ծանրամարտի ոլորտում. աշխարհի չեմպիոն դառնալու ցանկությունս ու ձգտումս մեծ է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը