Գրքերի «պանիխիդա» գետնանցումում (տեսանյութ)
Հասարակություն
Այսօր երևանյան մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող գետնանցումում սկսվել է բոլոր կրպակների և վաճառասեղանների ապամոնտաժման գործընթացը։
«Քիչ է մնում մեզ Հայաստանից էլ հանեն»,– Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց մի տարեց կին, ով այդտեղ գիրք էր վաճառում։
Մեկ այլ գրքավաճառ մեզ հետ զրույցում նշեց, որ նման իրավիճակի պատճառաբանությունն այն է, որ ինչ-որ մեկն այդ տարածքը գնել է և ցանկանում է վերանորոգել այն։
«Հիմա այնպես էր, որ մարդիկ աշխատում էին, իրենց երեխաներին պահում, ինչ-որ մի բան կարողանում էին անել, բայց այժմ բոլորն էլ մտածմունքների մեջ են, ոչ մեկն էլ չգիտի, թե ինչ է անելու։ Ես էլ եմ գիրք վաճառում, բայց ասօր չգիտեմ ինչ եմ անելու։ Կարողանում էինք մեր հացի փողը վաստակել, բայց այսօր դա էլ չկա, որ գոյատևենք։
Ասում են ինչ-որ մեկն առել է այս տարածքը և ցանկանում է ռեմոնտ անել, անուններ չեն տալի,ասում են մի երկու տարուց կարող եք գաք՝ աշխատեք», - ասաց գրքավաճառը։
Նշենք, որ տեղում գրքավաճառները կատակում էին, թե Երևանը ճանաչվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, «բայց մեզ մոտ գիրքը թաղում են, էսօր էլ պանիխիդան ա. հեսա 7 կռուգ ֆռացնելու ենք տանենք թաղենք»։ Իսկ մյուսն էլ կատակում էր. «Վաղը ժամը 2-ին կվերցնենք»։
Մանրամասները՝ տեսանյութում.


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը