Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան 2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանը Թոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. Փաշինյան TRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. Միրզոյան Ունենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. Թորոսյան 

Ճանաչված հայերի գեղեցիկ արտաքինի գաղտնիքը

Հասարակություն

Հանրային մարդիկ մշտապես խնդիր ունեն ոչ միայն լավ տեսք ու կառուցվածք ունենալու, այլև մասնագիտական որակները պահպանելու: Այս երկուսի պահպանման լավագույն միջոցը քունն է՝ չնայած մեր հայտնիները գիշերային մարդիկ են և հաճախ են կանգնում քիչ քնելու և սխալ սնվելու խնդրի առջև:

Ձանձրալի դիետաների փոխարեն գործածվող տարատեսակ մեթոդների մասին՝ մեր անդրադարձում:

Ձայնալարերի թշնամիները

Գաղտնիք չէ, որ երգիչ-երգչուհիները ձայնը պահպանելու համար պետք է հրաժարվեն մի շարք վնասակար սովորություններից, օրինակ՝ ծխելուց, ալկոհոլ օգտագործելուց, գազավորված հյութերից և ձայնալարերի այլ թշնամիներից: Երգահան Վահրամ Պետրոսյանը, չնայած ընդամենը մի քանի անգամ է երգ ձայնագրել, սակայն շատ լավ տեղյակ է, թե ինչն է ձայնալարերի համար վնասակար. «Երգիչները պետք է հրաժարվեն արևածաղկից, ընդեղենից, գազավորված հյութերից, որոնք նստում են ձայնալարերի վրա և դրանց ամենամեծ թշնամիներն են» Գրեթե միշտ դիետաներ պահող Վահրամը նաև մի փորձված մեթոդ գիտի, որն օգտագործում է նկարահանումներին լավ տեսք ունենալու համար. «Երբ նկարահանվում եմ ամսագրերի համար կամ հեռուստաընկերություններում, ոչինչ չեմ ուտում, միայն ջուր եմ խմում: Շատ եմ լսել, որ արտասահմանցի աստղերը նկարահանումներից առաջ հենց այդ մեթոդն են օգտագործում, որ մարմնի ընդհանուր ուռածությունն անցնի»:

Միշտ լավ կառուցվածք ու ձայն ունեցող երգչուհի Նունե Եսայանը հատուկ որևէ բան չի անում, պարզապես չի ծխում և չի խմում: «Բախտս բերել է, որ շատ ուտել չեմ սիրում, չնայած պարտադիր է երգելուց գոնե երկու ժամ առաջ սնվել: Երբեմն հատուկ ուտում եմ, որպեսզի շատ չնիհարեմ: Ձայնային վարժություններ անում եմ, բայց ոչ այնքան, որքան պետք է»,- խոստովանեց Նունե Եսայանը:

Երգչուհի Էմմին էլ նշում է, որ երբ պայմանագիր ունեին գերմանացիների հետ և բնակվում ու ձայնագրվում էին Գերմանիայում, ամեն օր մարզասրահ, պարի էին գնում. «Ոչ մի գրամ չպետք է գիրանայինք, բայց թաքուն շոկոլադ էինք ուտում: Եթե վոկալիստը ճիշտ դրած շնչառություն ունի, շատ քիչ բան կարող է խանգարել ձայնին, ինչի մեջ շոկոլադը հաստատ չի մտնում»,- հավելեց Էմմին: Նրա խոսքերով՝ պասիվ կենսակերպ է վարում, սիրում է ազատ ժամանակը տանը անցկացնել, իսկ եթե որևէ երեկույթի է մասնակցում, չի հրաժարվում ալկոհոլից:

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն առավոտյան օգտագործում է խփած ձուն մի փոքր կոնյակի հետ, որն օգնում է ձայնալարերին՝ տաքացնելով ու բացելով դրանք: «Ներկայացումից առաջ էլ եմ մի փոքր կոնյակ խմում՝ դարձյալ ձայնալարերս տաքացնելու համար»,- մանրամասնեց դերասանուհին:

Մարզվելը լավ տեսքի գրավական

Վերջերս անցկացված արտասահմանյան մի հարցումից պարզվել է, որ այժմ արտասահմանցի հայտնիները նույնիսկ վիրահատություններ են քիչ կատարում: Ըստ հարցման արդյունքների՝ վիրահատական միջամտությունները նախորդ տարիների համեմատ զբաղեցրել են երրորդ տեղը: Հայտնիներից շատերը հիանալի տեսք և կառուցվածք ունենալու համար տարատեսակ դիետաների և սովի մատնվելու փոխարեն գերադասում են մարզումներն ու ֆիտնես ակումբներ հաճախելը: Մեր հայտնիներից շատերն էլ այսօր նախընտրում են մարզվել և այդ կերպ ապահովել բեմական լավ կառուցվածք ու տեսք:

Երգահան Վահրամ Պետրոսյանը չգիրանալու համար որոշ սահմանափակումների է դիմում. շաբաթը երեք անգամ մարզասրահ է գնում:

Մշտապես խնամված արտաքին ունեցող դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը համոզված է, որ նկարահանումներից առաջ լավագույն հանգստի միջոցը Spa կենտրոն հաճախելն է:

Երգչուհի Էմմին թեև նշում է, որ գիրանալու հատկություն չունի, այնուամենայնիվ, հաճախում է մարզասրահ, պիլատես, իսկ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում նաև վազում է:

Հաղորդավար Արչին առանձնապես ջանքեր չի գործադրում լավ արտաքին ունենալու համար: Ըստ իրեն՝ ընդամենը մեկ անգամ է ավելորդ քաշ հավաքել, այն էլ՝ վիրահատությունից հետո: Ավելորդ կիլոգրամները Արչին նվազեցրել է սպորտով՝ լողի հաճախելով: Հաղորդավարը երբեք դիետաներ չի պահել և միշտ սնվել է ճիշտ սննդակարգով' օրը երեք անգամ' առանց հացի և յուղոտ ուտեստների:

Ոչինչ չանել քնի հաշվին

Քունը միակ միջոցն է, որ մարդուն տալիս է լավ տեսք, խնամված և հանգիստ մաշկ: Երգիչ-երգչուհիների համար այն նաև ձայնը «պահպանելու» լավագույն միջոցներից է: Երգչուհի Նունե Եսայանի համոզմամբ ևս՝ քունը միակ միջոցն է հանգիստ տեսք ունենալու և ֆիզիկապես ուժեղ լինելու համար: «Մենք գիշերային մարդիկ ենք. դրա համար էլ հաճախ չենք կարողանում նորմալ քնել, քանի որ արդեն վարժվել ենք դրան: Հիմա աշխատում եմ գոնե 8-10 ժամ քնել»,- նշեց երգչուհին:

Արչին նույնպես բավականին քիչ է քնում ու երբեք չի էլ մտածում բավարար քնելու մասին: «Եթե ցանկանամ էլ, պարզապես չեմ կարող շատ քնել. օրվա ընթացքում առավելագույնը 5 ժամ եմ քնում»,- հավելեց հաղորդավարը:

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը թեպետ փորձում է SPA կենտրոն հաճախելով լրացնել կատարյալ արտաքին տեսքի պարտադիր պահանջները, այնուամենայնիվ, շատ բաներ հաղորդավարուհին հասցնում է անել հենց քնի հաշվին: «Այդ առումով մի բան կարող եմ ասել. ժամանակը միշտ քիչ է, և մենք շատ բաներ քնի հաշվին ենք անում, որն ավելի շատ է անդրադառնում տեսքի, դեմքի վրա: Ամիսներ առաջ մոտ 4 ժամ էի քնում, այժմ փորձում եմ գոնե 7-8 ժամ քնել, ինչը հազվադեպ է ստացվում: Սակայն եթե հիմա ինձ առաջարկեն երեկոյան աշխատանքից հետո ակումբ գնալ կամ տուն, ես կընտրեմ տուն գնալը»:

Երգչուհի Էմմիի համոզմամբ էլ ձայնագրությունից կամ կենդանի համերգից առաջ պետք է լավ քնել ու չտանջվել, որովհետև ձայնալարերի ամենամեծ թշնամին անքնությունն ու հոգնածությունն են:

Լուիզա Ներսիսյանը ևս թեև բավականին քիչ է քնում, բայց, ինչպես նշեց, «էներգիան դեռևս բավականացնում է օրվա ընթացքում մի շարք գործեր անելու համար»:

Նրանց բախտն իսկապես բերել է

Շատերը հաճախ զարմանում են, երբ որևէ մեկը բավականին լավ սնվում է, սակայն դրանից չի փչանում նրա կազմվածքը: Մեր զրուցակիցներից էլ կային այնպիսիք, ովքեր ոչինչ չեն անում չգիրանալու համար. նրանք պարզապես վայելում են կյանքը իր բոլոր բարիքներով: Նազենի Հովհաննիսյանի խոսքերով՝ երբեք շատ չի գիրացել. «Ամենաշատը եղել եմ 55 կգ, երբ դժվարանում էի շնչել, իսկ այժմ 50 կգ եմ: Օրվա ընթացքում բավականին քիչ եմ սնվում՝ 1-2 անգամ: Բայց կարծում եմ, որ սնվելիս պետք է ուտել միայն լավ, մաքուր, առողջ սնունդ»:

Էմմին էլ ուրախությամբ նկատեց, որ գենետիկորեն իր բախտը բերել է այնքանով, որ գիրանալու հատկություն չունի, սակայն մարմինը գեղեցիկ պահելու համար պետք է պահպանել որոշ չափանիշներ. «Ես չաղանալու հատկություն չունեմ, որովհետև հորական կողմիս եմ քաշել, ովքեր հիմնականում փոքր-մոքր են: Ամեն դեպքում սիրում եմ բուսական սնունդ օգտագործել»,- եզրափակեց Էմմին:

Լուիզա Ներսիսյանը ևս նշեց, որ ոչ մի սահմանափակման չի դիմում և սիրում է վայելել կյանքի ամեն վայրկյանը: «Ուտելու արարողությունը նույնպես ինձ համար տոն է. վայելում եմ ամեն մի գրամը, թեպետ քչակեր եմ»,- նշեց Լուիզան:

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետ
Ամենադիտված