Շուշան Պետրոսյանը ցանկանում է ներողություն հայտնել գյումրեցիներին
Հասարակություն
Մարտի 13-ին Գյումրիում նախատեսված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր եւ երգչուհի Շուշան Պետրոսյանի համերգը հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշան Պետրոսյանը:
Համերգը հետաձգելու պատճառը սպասվող բողոքի ակցիան էր, լարվածությունն մարդկանց շրջանում: «Գյումրեցիներից նեղացվածություն չկա, կա ներողություն հայտնելու ցանկություն գյումրեցի իմ սիրելի հանդիսատեսին, որ համերգը հետաձգվում է»,- նշել է երգչուհի պատգամավորը:
Համերգը չեղյալ չի համարվել, այն անպայման կկայանա, սակայն օրը հայտնի չէ:
Կայքը հիշեցնում է, որ Շուշան Պետրոսյանի հեռուստաեթերից արած մի հայտարարությունը մեծ բողոքի ալիք էր բարձրացրել, քննարկումներ էին ծավալվել սոցցանցերում: Նա նշել էր, թե գյումրեցիների կողմից ազնիվ չէ, որ նրանք փող են վերցրել ու ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին: Այդ իսկ պատճառով մարտի 13-ին, ժամը 18:00-ից սկսած «Բարեւ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության անդամները հավաքվելու են Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի մուտքի մոտ, բարեւեն ներկա քաղաքացիական անձանց, ոստիկաններին եւ մինչ համերգի սկիզբը՝ պատրաստելու են Գյումրի քաղաքին վերաբերող «խնդիրների գորգ»: ««Խնդիրների գորգով» ցույց են տալու Շուշան Պետրոսյանին՝ «բողոքելու տեղ չունեցող» հայրաքաղաքի օրեցօր ահագնացող խնդիրները եւ թե ինչու՞ նա պետք է ներողություն խնդրեր գյումրեցիներից եւ բոլոր ազատ քաղաքացիներից»,- հայտարարություն էր տարածել նախաձեռնությունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը