Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց Ալեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր Աշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից 

«Ազգ». Մի ընտրությունից սահուն անցնում ենք մյուսին

Հայկական Մամուլ

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը շատերի համար անհասկանալի է: Սակայն եթե դրան նայենք որպես նպատակներին հասնելու քաղաքական միջոցներից մեկի' ամեն ինչ իր տեղը կընկնի: Չնայած Սահմանադրական դատարանը այսօր դիրքորոշում կհայտնի Րաֆֆու հայցի վերաբերյալ, ու ՍԴ-ից, այնուամենայնիվ, Րաֆֆին նախադեպային որոշում է սպասում, եւ չնայած Րաֆֆին ասում է, որ Սերժ Սարգսյանը մինչեւ ապրիլի 9 ինքնաբացարկ պետք է հայտնի, սակայն ակնհայտ է, որ մինչեւ ապրիլի 9 որեւէ բան չի փոխվելու: Իսկ ահա մայիսի 5-ին արդեն, քաղաքային ավագանու ընտրություններում, հարկ է, որ Րաֆֆին ապացուցի, թե նախագահական ընտրություններին ստացած քվեները հենց իրենն ու միայն իրենն են: Սա, խոստովանենք, դժվար է, քանի որ այժմ նորից ասպարեզում է Գագիկ Ծառուկյանը, որը մի շարք հասկանալի ու նաեւ մի շարք չբացահայտված պատճառներով անտեր թողեց իր ընտրազանգվածին նախագահական ընտրություններին: Ու, ընդհանրապես, ընդդիմադիր ընտրազանգվածն այնպես մոլորվեց, որ ի վերջո ստացվեց հայտնի արդյունքը:

Երեւանը, լինելով Հայաստանի կեսը նաեւ ընտրողների թվով' իր ընտրազանգվածով, սակայն, տարբերվում է Հայաստանի մյուս, մարզային ընտրազանգվածից: Հատկապես Երեւանում են կենտրոնացած քաղաքականապես ակտիվ շերտերը, քաղաքացիական հասարակության միավորները, ինչպես նաեւ դժգոհ ընտրազանգվածի շատ զգալի շերտը: Ակնհայտորեն, երբ ընտրություններին չեն մասնակցում մնացած ընդդիմադիրների հիմնական ներկայացուցիչները' մի բան է, իսկ երբ մասնակցում են' մի այլ բան: Բացի դրանից' ընդդիմադիր, թե ոչ, այլընտրանք, թե ոչ, «Բարգավաճ Հայաստանն» իրոք իր ընտրազանգվածն ուներ, ու ԲՀԿ-ի' ավագանու ընտրություններին մասնակցելու փաստով նրա մի զգալի շերտ կվերադառնա հենց ԲՀԿ-ին: Հայտնի չէ, թե «Ժառանգությունն» ի՞նչ ցուցակով է մասնակցելու ընտրություններին, ո՞վ է գլխավորելու նրա ցուցակը (տեսակետ կա, որ Արմեն Մարտիրոսյանը), բայց Րաֆֆի Հովհաննիսյանի' ցուցակը չգլխավորելու դեպքում (ինչը տրամաբանական է, քանի որ նա նախագահի թեկնածու էր) այս ուժի ընտրազանգվածը շեշտակի կարող է պակասել նախ այդ պատճառով: Այժմ իրական մրցակցություն է սկսվելու ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ' առավել տոկոսներ տանելու եւ առավել ներկայացված լինելու համար ավագանիում, քանի որ դրանից է կախված լինելու ոչ միայն քաղաքապետի, քաղաքապետի տեղակալների, այլեւ մի շարք առանցքային վարչական պաշտոնների հարցը, որոնք ԲՀԿ-ի զգալի ներկայացվածության դեպքում ՀՀԿ-ից կարող են անցնել ԲՀԿ-ին, իսկ «Ժառանգությունը» եւ ընտրություններին մասնակցող մյուս ուժերն այս անգամ պետք է հաղթահարեն ՀՀԿ-ԲՀԿ անզիջում մրցակցությունը նախ:

Ստացվում է, որ անկախ նրանից, որ «ժառանգությունն» ու նրա լիդերը չնայած պայքարում են նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար, սակայն զուգահեռ պետք է հասցնեն ներկայացված լինել քաղաքային ավագանու ընտրություններին, այլապես կկորցնեն համակիրների զգալի մասին, չեն ստանա ներկայանալի ձայներ եւ կամաց-կամաց կզրկվեն մրցակցային քաղաքական ուժ լինելու համարումից, որը վերադարձավ նրանց այս նախագահական ընտրություններով:

Վերադառնալով ԲՀԿ-ին' նշենք, որ վաղ էին այն կանխատեսումներն, ըստ որոնց ԲՀԿ-ն գնացել է լուսանցք կամ ԲՀԿ-ն ինքն իրեն կործանեց' չմասնակցելով նախագահական ընտրություններին: Հենց գուցե քաղաքապետի պաշտոնը այն գինն է, որ կուզենար այս քաղաքական ուժը ընտրություններին չմասնակցելու եւ ՀՀԿ-ի թեկնածուի համար անվտանգ ընտրություն այդպիսով ապահովելու համար: Ճիշտ է, սակայն, որ ոչ ԲՀԿ-ն, ոչ ՀՀԿ-ն չէին մտածում, որ բողոքավոր ընտրազանգվածն այս անգամ հաստատակամ կգտնվի եւ այդքան ձայներ կապահովի մի երրորդ ուժի թեկնածուի' Րաֆֆու համար: Հիմա այս երկու ուժերը ստիպված են հաշվի նստել քաղաքական այս նոր իրավիճակի հետ, քանի որ ողջ քաղաքական դաշտի երկբեւեռ կառավարման պրոեկտը' ՀՀԿ-ԲՀԿ կամ իշխանություն-այլընտրանք (ընդդիմության փոխարեն կամ ընդդիմությունն իր մեջ տարրալուծելով) չստացվեց եւ այժմ նոր սցենարներ են գծվելու, որտեղ գործոն կլինի նաեւ բուն ընտրողը, որին ավելի վաղ անտեսում էին:

Սակայն մինչ այդ պետք է Րաֆֆու պահանջների խնդիրը լուծվի, քանի որ Ր. Հովհաննիսյանի նոր ջանքը' հացադուլը, ուղղված է նաեւ համակիրների զանգվածը պահելուն, որը, դատելով հանրահավաքի ալիքի սահուն մարումից, շատ դժվար խնդիր է, բայց, նկատեք, Րաֆֆին անընդհատ նոր միկրոտեխնոլոգիաներ է մտածում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Ամենադիտված