«ՀԺ». Կաթողիկոսը լռում է
Հայկական Մամուլ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և նրա դիվանապետը համառորեն խուսափում են որևէ կերպ արձագանքել ներքաղաքական իրավիճակին և կիրակի օրվանից հացադուլ այտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին: «Հայկական ժամանակի» թղթակիցը երկու օր է, փորձում է կապ հաստատել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ: Վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում: Երեկ «Հժ»-ն նրան է ուղարկել հետևյալ հարցումը. « Արդյո՞ք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն միջամտելու է և կոչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ դուրս գալ հացադուլից: Կաթողիկոսը որևէ քայլ ձեռնարկելո՞ւ է, որպեսզի երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարվի և որևէ ձևով իր կարծիքն արտահայտելո՞ւ է հետընտրական այս իրադարձությունների վերաբերյալ»: Սույն հարցերն անպատասխան են մնացել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը