Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Արցախի անկախության օրն է. պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր Օդի ջերմաստիճանը կբարձրանա Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին ԱՄՆ-ը հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին Բադալյան․ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը խոստովանեց, որ ԵՄ թեմայով հանրաքվեն կանխվել է Արցախի պատմությունը չի ավարտվել… Մետաքսե Հակոբյան Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ» ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է 

«Առավոտ». Կրոնականն ու քաղաքական` միահյուսված

Հայկական Մամուլ

«Առավոտը» խմբագրականում գրում է.

«Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին գրում են թե լավը, թե վատը: Ընդ որում, որքան էլ հակասական թվա, երկու կողմերի
փաստարկների մեջ էլ կա բանական հատիկ: Եվ այդ երկվությունը գալիս է նրանից, որ մենք մինչև վերջ չենք հասկանում այդ քաղաքական գործչի վարքի տրամաբանությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղում է, զուգորդում է կրոնա-բարոյական և քաղաքական պայքարը: Կրոնը շատերիս՝ նաև իմ պատկերացմամբ, անձնական, անհատական, նվիրական գործ է, կրոնական զգացմունքները չարժե ի ցույց դնել հրապարակում: Եթե ես ճիշտ եմ ընթերցել Ավետարանը, ապա այնտեղ նույնպես գրված է, որ աղոթքը, պահքը կամ
մոմավառությունը չպիտի լինեն ցուցադրական: Ի հակադրություն դրա՝ քաղաքական գործունեությունը չի կարող չկրել հրապարակային բնույթ, որովհետև քաղաքական գործիչն իր գաղափարներն ու ծրագրերը ձգտում է հասցնել հնարավորինս լայն զանգվածների:
Երկու տարի առաջ՝ գարնանը, երբ Ազատության հրապարակը «պատկանում էր» Լևոն Տեր-Պետրոսյանին,  վերջինս, որքան հասկանում եմ, մոտավորապես այդ փաստարկներով էր քննադատում Րաֆֆի Հովհաննիսյանին: Գուցե առաջին նախագահի խոսքերը չափից դուրս խիստ էին, գուցե դա հիմք չպիտի հանդիսանար այն պահին պարոն Հովհաննիսյանին չբարևելու համար, բայց հոգևորի և աշխարհիկի, ֆիզիկականի և մետաֆիզիկականի տարանջատումը, որն առաջարկում էր Տեր-Պետրոսյանը, գոնե ինձ համար միանգամայն ընդունելի է:

Իսկապես, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում, որովհետև հիմա Մեծ պահքի շրջան է, և նա ուզում է ինքնամաքրվել, ինչպես որ ինքն է ասում, այդ դեպքում նման բաներով պետք է զբաղվել տանը՝ որևէ մեկին տեղյակ չպահելով սեփական ինքնազոհության մասին: Եթե, այնուամենայնիվ, նա հացադուլ է անում, որպեսզի ստիպի Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, իսկ չհաջողելու դեպքում պատրաստ է զոհվել, ինչպես որ նույնպես հայտարարում է, ուրեմն Մեծ պահքի և ինքնամաքրման մասին խոսելն անիմաստ է, անպատեհ: Բայց պետք է հաշվի առնել, որ Սփյուռքում քաղաքականի և կրոնականի միջև չկա այն հստակ սահմանը, որը գոյություն ունի այստեղ մեր հոգեբանության մեջ: Սփյուռքում տասնամյակներ շարունակ եկեղեցին, ի պատիվ իրեն, հսկայական դերակատարություն է ունեցել հայապահպանման, տարբեր երկրների հայկական համայնքները կազմակերպելու և այս կամ այն չափով ղեկավարելու գործում: Այդ ամենի հետևանքով
վերաբերմունքը կրոնի, եկեղեցու, նրա ինստիտուտների նկատմամբ տարբեր է այստեղ՝ Հայաստանում, և Սփյուռքում: Ինձ, օրինակ, ինչպես և հարյուր հազարավոր հայաստանցիների, բացարձակապես չի հետաքրքրում՝ կգա՞ Ամենայն հայոց կաթողիկոսը նախագահի երդմնակալությանը, թե՞ չի գա: Մեզ համար նա համակարգի մի մասն է՝ երդման արարողությանը նրա ներկայությունը կամ օրհնությունը նույն նշանակությունն ունի, ինչ որ ցանկացած հանրապետական պատգամավորի պարագայում: Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերմունքն այլ է: Սա է, հավանաբար, տարբերությունը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել#ՈՒՂԻՂ․ Արցախի անկախության օրն է. պաշտոնյաներն այցելում են ԵռաբլուրՕդի ջերմաստիճանը կբարձրանաԳագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեցԿաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինԱՄՆ-ը հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներինԲադալյան․ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը խոստովանեց, որ ԵՄ թեմայով հանրաքվեն կանխվել էԱրցախի պատմությունը չի ավարտվել… Մետաքսե ՀակոբյանԻնչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է «Հրապարակ»․ Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում էՁերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում․ «Ժողովուրդ»Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտին է մոտենում․ գործը կուղարկվի դատարան․ «Ժողովուրդ»Սեպտեմբերից կարիերայի նշանակալի հեռանկարներ. կենդանակերպի այս նշանները աշունը սկսում են մեծ հաջողությամբ Նախկին նախարարը ցանկանում է դառնալ քաղաքապետ Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ Բժիշկը զգուշացրել է պատրաստի սնունդ ուտելու վտանգների մասին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու՝ սեպտեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ինԱՄՆ–ն հարված է հասցրել Իրանի հարավում գտնվող Սիրիկ շրջանին, որտեղ այդ պահին հարսանիք է եղելՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում «Մեր առաջին սեպտեմբերի 1-ը»․ Գուրգեն Դաբաղյանի դուստրը՝ առաջին դասարան Էլեկտրակայանի մոտ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել Բացահայտվել է՝ ով է կազմակերպել Թուփաք Շաքուրի սպանությունը Մուրճով ջարդել է պատմական ապակիները․ Օհայոյի բնակիչն ընդունել է ԱՄՆ փոխնախագահի տան վրա հարձակման մեղքը Քրիստինե Մարգարյանն առաջին անգամ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել Վրաստանի Չալաադի սառցադաշտի մոտ գտնվող գետում հայտնաբերվել է 20-ամյա զբոսաշրջիկի մարմինըՌուսաստանը, Չինաստանն ու Մոնղոլիան համատեղ սահմանային զորավարժություններ կանցկացնենԿալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը Ուջանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա Ինչ պայմաններ է Պուտինը ներկայացրել Փաշինյանին ՔՊ-ականները թող մանդատները դնեն, ես ինչո՞ւ դնեմ. իմ թիմակիցները ինձ չեն ճնշել (տեսանյութ) Գագիկ Խաչատրյանին կրկին պատգարակով են դատարան տեղափոխել․ փաստաբանը՝ նրա վիճակի վատթարացման մասին «Ինձ դա տարօրինակ թվաց»․ Պուտինի օգնականը՝ Փաշինյանի հայերեն ելույթի մասին Փաշինյանն ու Պուտինը քննարկումը կշարունակեն փակ դռների հետևում․ ինչով ավարտվեց հանդիպման բաց հատվածը Ռուս գիտնականներին հաջողվել է ութ անգամ բարձրացնել «գազային մարտկոցների» հզորությունըՓաշինյանը Պուտինին հայտնել է, որ Հայաստանը հրաժարվել է ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեից Ադրբեջանը խոսում է ոչ թե խաղաղության, այլև Հայաստանի կապիտուլյացիայի մասին․ Հրաչյա Արզումանյան (տեսանյութ) Ով է Ռուսաստան տեղափոխվող հայ ֆուտբոլիստը Օնլայն «կոնֆերանս հավաքներ», «օրենքով գողեր»․ ինչով է զբաղվել տնային կալանքում գտնվող վանաձորցին Լեհաստանում հայտնաբերվել է «վամպիրի» եզակի գերեզման՝ մանգաղով և կողպեքովԴիլիջանում բախվել են «Ֆորդն»-ն ու «Լադա»-ն․ կան վիրավորներ Եվրահանձնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցում դիմել է գործընկերներինԲիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը (տեսանյութ) Այս կենդանակերպի նշանները կարող են փոխել աշխատանքը սեպտեմբերին ՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության 2026թ-ի Փաշինյանը չի խաբում․ չգնայի՛ք, չընտրեի՛ք իրեն․ Զոհրաբյան (տեսանյութ) Զախարովան արձագանքել է Լեհաստանին Օլիմպիական խաղերից հնարավոր հեռացնելու մասին տեղեկություններին
Ամենադիտված