«Ժողովուրդ». ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամը քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին
Հայկական Մամուլ
ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ Ալվարդ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններին իր քվեն տվել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Սա այն դեպքում, երբ ՀՅԴ-ն՝ իբրև քաղաքական ընդդիմադիր ուժ, ընտրություններից առաջ իր համակիրներին կոչ արեց «գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին»:
ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանից թերթը փորձեց պարզել, թե ինչ է սպասվում այն դաշնակցականին, որը հակառակվել է ՀՅԴ-ի կոչին և քվեարկել իշխանական թեկնածուի օգտին: «ՀՅԴ-ն ունի ղեկավար մարմիններ և շարքային ընկերներ: Կայացված որոշումները վերաբերվում են բոլորին, եթե կան դեպքեր, որտեղ առկա են Ձեր մատնանշվածը և առհասարակ... ներկայացված որոշմանը հակառակ
ցանկացած գործողություն, բնականաբար, ենթադրում է կանոնագրերով նախատեսված քայլեր և միջոցներ»,- նշեց Համբարձումյանը: Սակայն չցանկացավ կոնկրետ նշել այդ քայլերի և միջոցների մասին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը