«Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց Ալեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր Աշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին 

«ՀԺ». Պուտինը խփեց ինչքան ուզեց

Հայկական Մամուլ

Նախօրեին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ և երեկ Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումը: Այս այցի մասին հաղորդագրություններում և մամուլի հրապարակումներում հատուկ շեշտվում էր, որ սա Սերժ Սարգսյանի վերընտրությունից հետո առաջին արտերկրյա այցն էր. ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Սարգսյանը իր առաջին այցը կատարեց հենց Ռուսաստան, ինչն էլ ռազմավարական գործընկերությանը հավատարմության նշան է:

Ըստ «Հայկական ժամանակի»՝ այս շեշտադրումն իհարկե մեծ մասամբ համապատասխանում է իրականությանը, սակայն մի քանի
փոքրիկ շտկումների կարիք ունի: Նախ այցը չի կայացել Սերժ Սարգսյանի վերընտրությունից հետո. այլ միայն փետրվարի 18-ի
նախագահական ընտրություններից հետո: Նա չէր կարող Պուտինի հետ հանդիպման պահին իրեն վերընտրված համարել այն պարզ պատճառով, որ ընտրությռնների արդյունքներն այդ նույն օրը վիճարկվում էին ՀՀ Սահմանադրական դատարանի նիստում, ու որոշում դեռ չկար:

Ինչ վերաբերում է ռազմավարական դաշնակցին հավատարմության խնդրին, ապա ներկայումս ՌԴ որպես այդ հավատարմության երաշխիք աշխատանքային այցը արժեք չունի, այս երկրի կառավարությունը այլ, ավելի լուրջ սպասելիքներ ունի, մասնավորապես Վլադիմիր Պուտինի հեղինակած Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցության հրապարակային համաձայնությունը: Բնականաբար այս հանդիպման ժամանակ Պուտինի համար առաջնահերթությունը հենց Հայաստանի դիրքորոշումն էր Պուտինի գաղափարի վերաբերյալ: Սերժ Սարգսյանի համար էլ առաջնահերթություն պետք է լիներ, բացահայտորեն չմերժելով Վլադիմիր Վլադիմիրովիչին նաև չհանաձայնել մաս կազմել այդ միություններին: Սա բնականաբար
բարդագույն խնդիր կլիներ, նույնիսկ այն պարագայում, եթե Սերժ Սարգսյանն իսկապես ՌԴ այցելեր որպես վերընտրված նախագահ: Սակայն վիճելի արդյունքներով նախագահական ընտրություններից հետո, այն կրկնակի դժվար է: Ընդհանրապես ցանկացած բանակցության համար անհրաժեշտ է թիկունքում ունենալ սեփական ժողովրդի աջակցությունը, իր և իր երկրի անունից որոշումներ կայացնելու համար տրված վստահության քվեն: Այդ դեպքում կարող ես հղում անել քաղաքացիներին, մանևրել: Հակառակ դեպքում, այն էլ մի իրավիճակում, երբ վերընտրությունը վիճարկվում է դատարանում, իսկ երկրի բոլոր բնակավայրերի հրապարակներում ժողովուրդը հավաքվում է ապացուցելու, որ այդ քվեն քոնը չէ, հայտվում ես մեղմ ասած խոցելի վիճակում: Երեկ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո պաշտոնական Կրեմլը հաղորդագրություն տարածեց դրա մասին, որտեղ տեղադրված էր նաև Պուտինի ողջույնի խոսքն ուղղված Սերժ Սարգսյանին:

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ Ձեզ շնորհավորել համոզիչ հաղթանակի կապակցությամբ՝ ավելի քան 60 տոկոս, դա շատ լավ արդյունք է, որը խոսում է ժողովրդի վստահության մասին և Ձեզ հնարավորություն տալիս իրագործել բոլոր այն ծրագրերը, որոնք Դուք Ձեր առաջ դրել էիք նախընտրական քարոզարշավի ժամանակ»,-ողջունելով Սարգսյանին ասում է Պուտինը:

Սա ոչ թե ողջույնի խոսքի է նման, այլ ծաղրի, որովհետև նախ՝ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ոչ թե ավելի քան 60 տոկոս, այլ նույնիսկ 60 տոկոս ձայն չի ստացել: Պուտինը բնականաբար տիրապետում է սրան, ինչպես նաև տիրապետում է Հայաստանում տեղի ունեցող հետընտրական իրադարձություններին: Բայց նա ոչ միայն չի խոսում դրանց մասին այլև ճոխացնում է Սարգսյանի ստացած վստահության քվեն: Միայն տոկոսները մեծացնելը, դեռ ոչինչ, ասենք կարող էր վրիպել, բայց խոսքի շարունակությունը, այն է՝ «դա խոսում է ժողովրդի վստահության մասին և հնարավորություն տալիս իրագործել բոլոր այն ծրագրերը...»,- հուշում է, որ
վրիպակը հանգամանալից մտածված էր: Վլադիմիր Պուտինին քիչ է հետաքրքրում, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանն ինչ ծրագրեր է դրել իր առաջ: Պուտինին հետաքրքրում են այն ծրագրերը, որ ինքն է դրել ՀՀ-ՌԴ հետագա համագործակցության առաջ, և ահա նա քաջալերում է Սերժ Սարգսյանին դրանք կատարելու համար: ՌԴ նախագահը մոտավորապես ասում է, որ կարևոր չէ ինչ է կատարվում Հայաստանում, կարևոր չէ նույնիսկ որքան ձայն է ՀՀ իշխանական համակարգը հաջողացրել վերագրել Սերժ Սարգսյանին, ինքը կարող է ավելին անել, «ինչքան ուզես, էնքան կխփենք»
տրամաբանության մեջ, բայց անհրաժեշտ է, որ Սարգսյանն էլ իրագործի «ծրագրերը»:

Հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունների մեջ ի դեպ խոսք անգամ չկա Մաքսային և Եվրասիական միություններին՝ ՀՀ-ի ինտեգրման մասին, կարծես այդ մասին չի էլ խոսվել, չնայած նրան, որ Վլադիմիր Պուտինի որևէ հանդիպում այդ միությունների պոտենցիալ անդամ հանդիսացող երկրների ղեկավարների հետ չի շրջանցել այդ թեման և դա արձանագրվել է հաղորդագրություններում: Ենթադրվում է, որ այս լռությամբ ռուսական կողմն ուղղակի ժամանակ է տվել Սերժ Սարգսյանին:
Ի դեպ, Սարգսյանի այցից առաջ ակնկալվում էր, որ Պուտինի հետ կքննարկվի հարցերի լայն շրջանակ՝ ոչ միայն Եվրասիական միության ստեղծման ուղղությամբ գործընթացները, այլև՝ Հայաստանին մատակարարվելիք ռուսական գազի գինը, աբխազական երկաթուղու գործարկումը, Ստեփանակերտի օդանավակայանի բացումը և այլն: Որևէ մեկի վերաբերյալ պաշտոնապես ոչինչ չհաղորդվեց: 

Ի դեպ հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղ գտած տեղեկատվությունը մի քանի ժամ անց թարգմանված տեղադրվեց նաև ՀՀ նախագահի կայքում: Խմբագրված էր միայն ամենակարևոր հատվածը. Պուտինի խոսքում «ավելի քան 60 տոկոսը» դարձել էր՝ «մոտ 60 տոկոս»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ
Ամենադիտված