Չինաստանում գազի արտանետումից զոհվել է 21 հանքափոր
Աշխարհ
Չինաստանում հանքահորում գազի արտահոսքի պատճառով զոհվել է 21 հանքափոր, ևս 4-ը համարվում են անհետ կորած: Այդ մասին այսօր գրում է Սինհուա գործակալությունը:
Միջադեպը պատահել էր հարավարևմտյան Հույչժոու նահանգի Մաչան հանքավայրում: Գազի արտանետման պահին հանքահորում գտնվում էր 83 աշխատող, որոնցից 58-ին հաջողվել է բարեհաջող դուրս գալ արտաքին աշխարհ: Դեպքի վայրում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան