ԱՄՆ-ի գաղտնի ծառայություններն ու հետախուզական բյուրոն հետաքննում են պաշտոնյաների մասին տեղեկության արտահոսքը
ԱՄՆ
ԱՄՆ-ի Դաշնային հետախուզական բյուրոն և գաղտնի ծառայությունները հետաքննություն են վարում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև դերասանների անձնական տվյալների արտահոսքի դեպքի հետ կապված, սակայն չեն հաստատում տուժած անձանց ինքնությունն ու չեն հրապարակում հետաքննության մանրամասները. գրում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ հաքերային հարձակման զոհ էին դարձել մասնավորապես ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և ԱՄՆ-ի հետաքննության դաշնային բյուրոյի ղեկավար Ռոբերտ Մյուլլերը:
Չարագործները հրապարակել են նրանց անհատական հեռախոսահամարներն ու հասցեները:
Համացանցում են հայտնվել նաև դերասաններ Մել Գիբսոնի, Առնոլդ Շվարցենեգերի, Էշթոն Կատչերի, երգչուհի Բեյոնսեի և Բրիթնի Սփիրսի և այլոց տվյալները: Տեղեկությունների հետ զուգահեռ տեղադրվել են նրանց լուսանկարները:
Սպիտակ տունը ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)