Երեխաներին շնաձկից փրկած տղամարդուն ազատել են աշխատանքից (տեսանյութ)
Համաշխարհային Մամուլ
Ուելսի 62-ամյա բնակիչ Փոլ Մարշալսին, ով Ավստրալիայում շնաձկան հարձակումից փրկել էր 2 երեխայի կյանք, ազատվել է աշխատանքից: Պարզվում է, որ տղամարդը հանգստի գնալու համար ամբուլատոր քարտ էր ձևակերպել, նշելով, որ հիվանդ է:
Գործատուները վստահ են եղել, որ տղամարդը գտնվում է տանը և բուժում է ընդունում: Հայրենիք վերադառնալով՝ Մարշալսին նամակ էր ստացել բարեգործական հիմնադրամից, որտեղ նա աշխատում էր, որում ասված էր, որ գործատուները կորցրել են նրա հանդեպ վստահությունը: Նրա հետ մեկտեղ՝ աշխատանքից ազատվել էր նաև նրա կինը: Այժմ ամուսինները ստիպված են ապրել միայն թոշակով և դժվար թե կարողանան աշխատանքի տեղավորվել, քանի որ շրջանը, որտեղ նրանք բնակվում են, Մեծ Բրիտանիայում գործազրկության առումով առաջատար դիրքերում է. գրում է The Sun-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում