ԿԺԴՀ-ի ԶՈՒ-ն աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում ամերիկա-հարավկորեական զորավարժությունների ֆոնին
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի ռազմա-օդային ուժերն աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների մեկնարկից հետո: Երկու օր առաջ, երբ սկսվել էին զորավարժությունները, Հյուսիսային Կորեայի զինվորական ուժերը 700 մարզական թռիչք կազմակերպեցին. գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով հարավկորեական բանակի հրամանատարությանը:
Երկուշաբթի օրը Սեուլն ու Վաշինգտոնը մեկնարկել էին Key Resolve ռազմական զորավարժությունները, որոնց մասնակցում էր 10.000 հարավկորեցի և 3.500 ամերիկացի զինծառայող:
Վարժանքները շարունակվելու են մինչև մարտի 21ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)