Սերժ Սարգսյանի վերընտրվելը՝ արտագաղթի պատճա՞ռ
Հասարակություն
2012-ին արտագաղթի տեմպերն աճում էին, և այս մասին բարձրաձայնում էին Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերից գրեթե բոլորը։
Քաղավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ արտագաղթողների թիվը շարունակում է աճել նաև այս տարի։
2013-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի Հանրապետությունն օդային ճանապարհով լքել է 115 221 մարդ։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում օդային ճանապարհով Հայաստանը լքել է 113 980 մարդ։
«Զվարթնոց» օդանավակայանից մեկնող ուղևորների թիվը 2013 թվականին եղել է 110 401, իսկ 2012-ին՝ 108 800 մարդ։
«Շիրակ» օդանավակայանից մեկնողների թիվն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին նվազել է 360-ով. 2013-ին եղել է 4820, իսկ 2012-ին՝ 5180։
Նույն ժամանակահատվածում այլ երկրներից Հայաստան ժամանածների թիվը 2013 թվականին կազմել է 96 192, իսկ 2012-ի նույն ժամանակահատվածում՝ 96 406։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը