ԼՂ-ն շարունակում է մնալ հակամարտության բռնկման հավանական օջախ. ԱՄՆ-ի հետախուզություն
Արցախ
Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի համար ծավալված հակամարտությունը շարունակում է մնալ կոնֆլիկտի բռնկման հավանական օջախ. ասված է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի հրապարակած զեկույցում. տեղեկացնում է ИА Regnum-ը:
Ինչպես նշված է փաստաթղթում, բարձր տոներով շարունակվող հռետորիկան՝ կողմերի փոխադարձ անվստահությունը և շփման գծում պարբերաբար բռնության դեպքերի գործադրումը բարձրացնում են սխալ հաշվարկի ռիսկը, ինչն էլ կարող է հանկարծակի սրել ստեղծված իրավիճակը:
Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու վերաբերյալ զեկույցը նույնությամբ բառ առ բառ կրկնում էր անցյալ տարվա զեկույցը, ուր նշված է. «Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ կոնֆլիկտի բռնկման հավանական օջախ: Կողմերի անվստահությունը, բարձր տոներով շարունակվող հռետորիկան և կրակագծում բռնության դեպքերի գործադրումը մեծացնում է սխալ հաշվարկի ռիսկը, ինչը կարող է հանգեցնել իրավիճակի հանկարծակի սրմանը»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան