28-ամյա աղջիկը պատմել է, թե ինչու է սպանել սեփական նորածնին. թարմացված
Հասարակություն
Նախօրեին Աբովյանի ծննդատանը արտառոց դեպք էր տեղի ունեցել: 28-ամյա մայրը ծննդատանը լույս աշխարհ բերելով տղա երեխա՝ հաջորդ օրը սպանել է նրան: Ավելի ուշ նորածնի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը): Այս մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Ոստիկանության Աբովյանի բաժնում բացատրություն տալիս մայրը խոստովանել է, որ երեխային սպանել է, քանի որ չի ցանկացել, որ նա ծնվի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ծննդաբերությունից հետո՝ լույս 11-ի առավոտյան, ժամը 04:00-ի սահմաններում, մայրը նորածնին նետում է հատակին, բռնություն կիրառում առանձնակի դաժանությամբ, հետո բարձով խեղդամահ անում երեխային:
Նշանակվել է երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Արդյունքները դեռևս հայտնի չեն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը