Այսօր Թաիլանդը նշում է Փղի համազգային տոնը
Աշխարհ
Այսօր` մարտի 13-ին, Թաիլանդը նշում է Փղի համազգային օրը: Թաիլանդի բնակիչները կարծում են, որ իրենց երկրի ուրվագծերը կնճիթով փղի են հիշեցնում: Բացի այդ, Թաիլանդի պատմության մեջ փիղը համարվել է աստվածություն, և նրա պաշտամունքը շարունակվում է մինչ օրս:
Փղերը բազմիցս օգտագործվում էին պատերազմների ժամանակ որպես ծանր հրետանի: Հատկապես բացառիկ հարգի է սպիտակ փիղը: Եթե Թաիլանդում սպիտակ փիղ է հայտնաբերվում, ապա այն անմիջապես անցնում է վանականների տնօրինությանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)