Հարավկորեացիները ԿԺԴՀ-ի սպառնալիքներից հետո մեծ քանակով պահածոներ և մակարոն են գնում
Աշխարհ
Հարավային Կորեայի մթերային խանութներում Հյուսիսային Կորեայի կողմից չհարձակման մասին համաձայնագրերի չեղյալ հայտարարելուց հետո նկատվել է պահածոների և արագ պատրաստման մակարոնի վաճառքի աննախադեպ աճ. գրում Интерфакс-ը:
Այսուհանդերձ, ինչպես հայտնում են իշխանությունները, հարավկորեացիները խուճապի մեջ չեն հայտնվել այնպես, ինչպես 1994-ին, երբ Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը սպառնացել էր Սեուլը «կրակի ծով» սարքել:
Հարավային Կորեայում անցկացված հարցումները ցույց են տվել, որ հարավկորեացիների 59%-ը հավանական է համարում Հյուսիսային Կորեայի կողմից հարձակման հնարավորությունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)