Սիրուշոյին բերման են ենթարկել «Նորաձևության ոստիկանություն» (լուսանկարներ)
Հասարակություն
«Նորաձևության ոստիկանության» բաժին այս անգամ բերման ենթարկվեցին վերջին շրջանում ամենապահանջարկված երգչուհիներից Սիրուշոն և Սոֆի Մխեյանը: «Քննիչ» Վահան Խաչատրյանը պարզեց՝ նրանք ոճի ու էսթետիկայի հարցում է՞լ նույնքան հաջողակ են: Երգչուհիների ոճի վերլուծությունը կարդա հաջորդիվ:
Սիրուշոն ունի իր ոճը
Երեկոյան. Չնայած Սիրուշոյի ոչ բարձրահասակությանը՝ նա շորասազ է, որովհետև գեղեցիկ և համաչափ կազմվածք ունի:
Կարծում եմ՝ մազերի հետ կապված ինչ-որ փոփոխություն է պետք անել: Չնայած վերջերս երգչուհին մազափունջ կտրեց, բայց հաճախ կրկնվում է սանրվածքի հարցում:
Այս լուսանկարում ամեն ինչ լավ է: Զարդերը համապատասխան են, բայց կարող էին նաև ընդհանրապես չլինել:
Առօրյայում. Սիրուշոն նույնպես ունի ճաշակ և իրեն հատուկ ոճ: Եթե ունես ոճի զգացում, բավական է բացես զգեստապահարանդ և ստանաս հաջողված կերպար: Սիրուշոյի դեպքում սա հավանաբար ավելի շեշտված է, քան Արմինկայի:
Քչերն այսօր կհագնեն այսպիսի զգեստ: Հագուստը շատ եվրոպական է և աքսեսուարները՝ կոշիկները, պայուսակը, ակնոցը և գոտին համապատասխան են: Պայուսակը նորաձև է և շատ հարմարավետ: Այդ ամենի հետ մեկտեղ բավականին պրակտիկ կերպար է ստեղծվել:
Տանը. Շատ հաճախ Սիրուշոյի բեմական կերպարը առօրյայից չի տարբերվում: Այս լուսանկարում նա հետաքրքիր շապիկով, ջինսով ու գոտիով է: Բեմում նա կարող է հայտնվել նման ջինսով, այլ շապիկով ու ավելի բեմական գոտիով: Ժամանակի ընթացքում դա դարձել է նրա ոճը' երիտասարդական, հետաքրքիր: Դա ընդունելի է, որովհետև կերպարն իրենն է ու այդպիսին են նաև իր երգերը:
Այս լուսանկարում ամեն ինչ նորմալ է: Մենք տանն ավելի վատ ենք հագնվում:
{gallery}1035{/gallery}
Նյութը՝ esyes.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը