Պատանի փրկարարների հավաք Բելառուսում
Հասարակություն
2013 թ. հուլիսի 12-27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող հրշեջ-փրկարարների 11-րդ միջազգային հավաք-մրցույթին Հայաստանի պատանի հրշեջ-փրկարարների թիմ ձևավորելու նպատակով ս/թ ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ մարզերում և Երևանում անցկացվելու են համադպրոցական մրցույթ-ընտրություններ:
Հրշեջ-փրկարարների պատանեկան թիմում կարող են ընդգրկվել 11-17 տարեկան պատանիներ ու աղջիկներ:
Մասնակցության համար կարող են դիմել բոլոր այն կրթօջախները (դպրոցներ, վարժարաններ, քոլեջներ և այլն), որտեղ ուսանում են նշված տարիքի երեխաներ, ինչպես նաև ծնողներ, որոնց երեխաները համապատասխանում են նշված պայմաններին։
Պատանի հրշեջ-փրկարարների 11-րդ միջազգային
հավաք-մրցույթի պայմանները
Մրցափուլեր
1-ին՝ փրկարարական հանգույցների կապում
2-րդ՝ արգելապատի անցում
3-րդ՝ վազք գերանի վրայով (բում)
4-րդ՝ վազք թունելով
5-րդ՝ հրշեջ-փրկարարական մարտական հագուստի հագնում
6-րդ՝ թիրախի ջրախոցում փողրակներով
7-րդ՝ առաջին բուժօգնության ցուցաբերում
8-րդ՝ պատի թերթի պատրաստում
9-րդ՝ սպորտլանդիա
10-րդ՝ թիմի գեղարվեստական ներկայացում:
Ընտրության մրցաձևեր
1. Վազք 50 մ և 100 մ (ազատ և արգելքներով)
2. Կրոսավազք 1000 մ
3. Ձգումներ պտտաձողի վրա
4. Թիրախի խոցում նետերով (дротик)
5. Գնդակի տեղափոխում՝ առանց ձեռքերի օգնության
6. Ջրափրկարարական կարողություններ:
Իմացական պահանջներ
1. Հաղորդակցական լեզվի իմացություն (ռուսերեն կամ անգլերեն)
2. Գեղարվեստական հմտություններ (երգել, պարել, ասմունքել և այլն)
3. Երաժշտական գործիքների տիրապետում (նվագել)
4. Գեղարվեստական այլ կարողություններ (աճպարարություն և այլն)
5. Հայոց պատմություն և ՀՀ պետական կառուցվածքի իմացություն
6. Աշխարհագրական գիտելիքներ:
Առողջապահական պահանջներ
1. Վարակիչ հիվանդությունների բացառում
2. Լիովին առողջ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը