Դաթունա Մգելաձե. Ոչ ոքի հետ այդպիսի հանգստություն չեմ զգացել, ինչպես Լիլիթի հետ
Հասարակություն
Վրացի երգիչ Դաթունա Մգելաձեն հայ հանդիսատեսին ծանոթ է «10+10» նախագծից, որտեղ զուգերգով հանդես էր գալիս հայ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ: Նրա հետ աշխատանքի, հայ աղջիկների մասին տպավորությունների եւ սիրո վերաբերյալ մտորումների մասին նա զրուցել է NEWS.am STYLE-ի թղթակցի հետ:
Վստահ եմ, շատ աղջիկների համար հետաքրքիր է, Դուք սրտակե՞ր եք:
Ի՞նչ կարող եմ անել… Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հանդեպ անտարբեր չեմ:
Իսկ ի՞նչ եք կարծում, իրար սիրող մարդկանց հարաբերություններում ազգությունն ու կրոնը կարեւո՞ր են:
Անձամբ ինձ համար՝ ոչ: Ես կարծում եմ, որ եթե սերն իրական է, ապա կրոնն ու ազգությունը ոչ մի դեր չեն խաղում:
Դուք բազմիցս եք Հայաստան եկել: Հայուհիներն ու վրացուհիները շա՞տ են տարբերվում:
Չեմ կարող ասել՝ ինչո՞վ են տարբերվում, բայց կարող եմ ասել, թե ինչով են նման. ընտանեկան ավանդույթների նկատմամբ հարգանքով, պարկեշտությամբ: Նրանով, որ ե՛ւ վրացուհիները, ե՛ւ հայուհիներն ընտանեկան օջախի իսկական պահապաններն են: Միեւնույն ժամանակ, հրաշալի տնտեսուհիներ են:
Հայ գեղեցկուհիներից մեկի հետ Դուք ելույթ եք ունեցել… Պատմեք Լիլիթ Հովհաննիսյանի հետ աշխատանքից Ձեր տպավորությունները:
Լիլիթի հետ մեր ընկերությունը սկսվել է առաջին հանդիպումից եւ շարունակվում է մինչեւ այսօր: Վստահ եմ, որ այդ հարաբերությունները կտեւեն հավերժ: Կարող եմ հստակ ասել, որ իմ կարիերայի ամբողջ ընթացքում ոչ ոքի հետ այդպիսի հանգստություն չեմ զգացել, ինչպես Լիլիթի հետ զուգերգի ժամանակ: Եվ ուրախ եմ, որ մեր ստեղծագործական ընկերությունը շարունակվում է:
Կանանց մեջ ամենից շատ ի՞նչն եք գնահատում:
Ֆիզիկական եւ հոգեւոր գեղեկցության համադրությունը:
Իսկ կատարյալ կնոջ մասին Ձեր պատկերացումները…
Կատարյալ կարող են լինել ե՛ւ շիկահերը, ե՛ւ թխահերը… Բայց նա պետք է խելացի եւ շնորհալի լինի: Պետք է լավ ճաշակ ունենա եւ հրաշալի վարվելակերպ: Գաղտնիք բացեմ. իմ առաջին սերը վաղ մանկության տարիներին էր: Այդ ժամանակից ես լուրջ զգացմունքներ չեմ ապրել: Եվ մինչեւ հիմա ապրում եմ հույսով, որ անպայման կսիրահարվեմ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը