Որքան է կազմում ԱԺ երիտասարդ պատգամավորների կարողությունը
Հասարակություն
Այն որ ԱԺ–ում հնաբնակ պատգամավորները մեծ հարստության տեր են, դա ակնհայտ է։ Այս անգամ Slaq.am–ը փորփրեց ԱԺ երիտասարդ պատգամավորների հարստությունը։ Տվյալները՝ parliamentmonitoring.am–ի։
ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանն «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան Երևանում՝ 90 քմ մակերեսով և 1 տնամերձ հողամաս Արագածոտնի մարզում՝ 1200 քմ մակերեսով: Ունի 2 ավտոմեքենա (Mersedes S- 221 Volkswagen Touareg):
Հաշվետու տարվա եկամուտը՝ 2 մլն. 796 հազ. դրամ (աշխատավարձ): Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 5 մլն. ՀՀ դրամ: Թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում չի հայտարարագրել:
ՀՀԿ ական Կարեն Ավագյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան Երևանում՝ 67 քմ մակերեսով և 3 հողամաս Կոտայքի մարզում: Ունի 1 ավտոմեքենա՝ ԳԱԶ 31-10:
Տարեկան եկամուտն ըստ հայտարարագրի՝ 4 մլն. 361հազ. 520 դրամ (պատգամավորի աշխատավարձը՝ 3 մլն. 401 հազ. 520 դրամ):
Թանկարժեք և շարժական գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում չի հայտարարագրել:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան Երևանում՝ 119.4 քմ մակերեսով:
Ունի 1 ավտոմեքենա (Նիսսան Patrol):
Հաշվետու տարվա եկամուտը՝ 5 մլն 326 հազ. 600 դրամ (աշխատավարձ «Գրանդ Քենդի» և «Հոմենվե» ՍՊԸ-ներից):
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 38 մլն ՀՀ դրամ, 150 հազար ԱՄՆ դոլար:
Թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում չունի:
ԲՀԿ ական պատգամավոր Վահան Բաբայանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է շինություն Արմավիրի մարզում՝ 161.7 քմ մակերեսով և 0.22 հա հողամասով:
Ըստ հայտարարագրի՝ շարժական և թանկարժեք գույք, տարեկան եկամուտ, արժեթուղթ կամ այլ ներդրում չունի:
Չի ունեցել նաև դրամական միջոցներ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ:
ՕԵԿ պատգամավոր Կարեն Բոթոյանը «Անշարժ գույք» բաժնում չի գրառել որևէ բնակարան կամ հողամաս:
Որևէ գրառում չկա նաև «Շարժական գույք» բաժնում: «Թանկարժեք գույք» բաժնում հայտարարագրել է կահույք՝ 18 մլն 100 հազար դրամ արժողությամբ:
Տարեկան եկամուտը՝ 37 մլն 993 հազ. 400 դրամ և 10 հազ. դոլար, որից 993 հազարը՝ աշխատավարձ, մնացածը՝ նվիրատվություն:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 10 հազ. դոլար և 37 մլն դրամ:
ՀՀԿ ական պատգամավոր Հայկ Գրիգորյանը հայտարարագրել է 1 անշարժ գույք. բնակարան՝ 66.1 քմ մակերեսով Գորիսում:
Չունի մեքենա և թանկարժեք գույք:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ եկամուտներ, դրամական միջոցներ, արժեթուղթ կամ ներդրում նույնպես չի ունեցել:
ԲՀԿ ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք. 1 բնակելի տուն Գյումրիում՝ 163. 24 քմ մակերեսով և 2 հողամաս:
Ունի 2 ավտոմեքենա:
Տարեկան եկամուտը հաշվետու տարում կազմել է 7 մլն 313 հազ. 260 դրամ, որից պատգամավորի աշխատավարձը՝ 3 մլն 401 հազ. 520 դրամ (մնացածը՝ բաժնեմասի օտարումից ստացված եկամուտ ):
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 168 մլն դրամ և 20 հազ. դոլար:
«Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ում ունի 50 % բաժնեմաս:
ՀՀԿ ական պատգամավոր Արթուր Գեւորգյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է սեփական առանձնատուն 633,8 քմ մակերեսով և 2500 քմ հողամասով, վարձակալության իրավունքով՝ ավտոտեխսպասարկման կայան և երկու շինություն՝ մոտ 170 քմ ընդհանուր մակերեսով, 1 հեկտարից քիչ ավելի հողամաս:
Ունի 2 ավտոմեքենա (ԲՄՎ-X5-4.8 և ԳԱԶ-24):
Տարեկան եկամուտը կազմել է 4 մլն 85 հազար դրամ (աշխատավարձ): Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 43 մլն ՀՀ դրամ, 945 հազ. ԱՄՆ դոլար, 239 հազ. եվրո:
Թանկարժեք գույք, արժեթղթեր և այլ ներդրումներ, ըստ հայտարարագրի, չունի:
Հ.Գ. Մինչև պատգամավոր դառնալը եղել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը, որտեղ էլ գտնվում են նրա առանձնատունը, վարձակալված հողամասերն ու շինությունները:
ԲՀԿ ական Վահե Էնֆիաջյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա (Mercedes C 220):
Տարեկան եկամուտը՝ 3 մլն 97 հազ. 290 դրամ (պատգամավորի աշխատավարձ):
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 1 մլն 750 հազ. ՀՀ դրամ և 1800 ԱՄՆ դոլար:
Անշարժ և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:
ԲՀԿ ական պատգամավոր Հայկ Խաչատրյանը, ըստ հայտարարագրի, չունի անշարժ, շարժական և թանկարժեք գույք, նաև՝ արժեթուղթ կամ այլ ներդրում:
Տարեկան եկամուտը՝ 150 հազ. ՀՀ դրամ (ենթադրում ենք՝ պատգամավորը նշել է ամսական եկամտի չափը), դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 300 հազ. ՀՀ դրամ:
ՀՀԿ ական, նորեկ պատգամավոր Նաիրա Կարապետյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան՝ 93 քմ մակերեսով:
հաշվետու տարվա եկամուտը՝ 2 մլն 880 հազ. դրամ (աշխատավարձ):
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնլու օրվա դրությամբ՝ 3 մլն 100 հազ. դրամ:
Շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ և այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:
ՀՀԿ ական պատգամավոր, հայտնի գործարար Վահե Հակոբյանը հայտարարագրել է 16 անշարժ գույք, 4 բնակելի՝ 567.4 քմ ընդհանուր մակերեսով, 6 շենք-շինություն՝ 1908.7 քմ մակերեսով՝ Կապանում, Սիսիանում, Ձորաղբյուրում: Ունի նաև 6 հողամաս:
Հայտարարագրել է 6 ավտոմեքենա, որոնցից երեքը՝ Պորշ Panamera, Պորշ Gayene և Վոլցվագեն Golf, արտադրված 2011 թվականին:
Տարեկան եկամուտը կազմել է 1 մլրդ 425 մլն 164 հազ. 503 դրամ, որից պատգամավորական աշխատավարձը՝ 3 մլն 135 հազ. 310 դրամ:
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 1 մլրդ 270 մլն դրամ:
ՀՀԿ ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն անշարժ և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում չի հայտարարագրել: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ չի ունեցել նաև դրամական միջոցներ:
Ըստ հայտարարագրի՝ ունի 1 ավտոմեքենա (Nissan Tida):
Հաշվետու տարվա եկամուտը՝ 4 մլն 378 հազ. 240 դրամ (աշխատավարձ):
Որևէ խմբակցությունում չընդգրկված, նորեկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան Վանաձորում՝ 51.54 քմ մակերեսով:
Ունի 1 ավտոմեքենա (Հոնդա CR-V): Հաշվետու տարվա եկամուտը՝ 2 մլն 584 հազ. 911 դրամ և 850 եվրո:
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 349 հազար 362 ՀՀ դրամ, 36.86 ԱՄՆ դոլար:
Թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:
ՀՀԿ–ական Լևոն Մարտիրոսյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան Երևանում՝ 90 քմ մակերեսով:
Հաշվետու տարվա եկամուտը՝ 2 մլն 956 հազար 500 դրամ (աշխատավարձ): Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 895 հազ. ՀՀ դրամ:
Ըստ հայտարարագիր՝ չունի շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում:
ՀՀԿ ական Էդուարդ Շարմազանովը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան Երևանում՝ 94.7 քմ մակերեսով և 1 հողամաս Կոտայքի մարզում:
Ունի 1 ավտոմեքենա՝ Մերսեդես G 500:
Հաշվետու տարվա եկամուտը՝ 3 մլն 824 հազ. 555 դրամ (3 մլն 422 հազ. 520 դրամը՝ պատգամավորի աշխատավարձ):
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 7 մլն ՀՀ դրամ:
Թանկարժեք գույք, արժեթուղթ և այլ ներդրում չունի:
ԲՀԿ–ական Տիգրան Ուրիխանյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան Երևանում՝ 84.47 քմ մակերեսով:
Ունի մեկ ավտոմեքենա (Չեռոկի կլասիկ):
Դրամական միջոցները հայտարարագրելու օրվա դրությամբ՝ 10 հազ ԱՄՆ դոլար:
Տարեկան եկամուտ, թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:
ԲՀԿ ական պատգամավոր Էլինար Վարդանյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան՝ 72.5 քմ մակերեսով:
Տարեկան դրամական եկամուտը՝ 8 մլն 160 հազ. դրամ, (660 հազ. դրամը աշխատավարձ, մնացածը՝ շահաբաժին և մեքենայի վաճառքից ստացված եկամուտ):
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 26 մլն ՀՀ դրամ, 15 հազ. 300 դոլար:
Շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:
ՀՀԿ ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան՝ 65 քմ մակերեսով և 1 արվեստանոց՝ 85 քմ մակերեսով:
Ունի 1 ավտոմեքենա (Պորշ Կայեն)
Հաշվետու տարում եկամուտներ ու դրամական միջոցներ, թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չի ունեցել:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան՝ 77 քմ մակերեսով և 1 ավտոտնակ՝ 19.3 քմ մակերեսով Երևանում:
Հաշվետու տարվա եկամուտը՝ 3 մլն 401 հազ. 520 դրամ (պատգամավորի աշխատավարձ):
Շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, նաև դրամական միջոցներ չի հայտարարագրել:
ՀՀԿական պատգամավոր Սամվել ֆարմանյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 2 բնակարան Երևանում՝ 213.86 քմ ընդհանուր մակերեսով և 1 հողամաս Կոտայքի մարզում:
Տարեկան դրամական եկամուտը՝ 9 մլն 209 հազ. 591 դրամ (աշխատավարձ Հանրային հեռուստաընկերությունից):
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 10 հազ. ԱՄՆ դոլար:
Շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը