Միհրան Ծառուկյանը Մերի Մակարյանին մեքենա չի գնել
Հասարակություն
«Առավոտ» օրաթերթի հարցազրույցը դերասանուհի, երգչուհի և հաղորդավարուհի Մերի Մակարյանի հետ:
- Կյանքում Մերին շա՞տ է փոխվել սերիալի հերոսուհի Մերիի միջոցով հայտնի դառնալու արդյունքում:
- Շատ չէ, բայց փոխվել է: Հայտնի դառնալն իր հետ բերում է ինչպես հաճելի զգացողություն, այնպես էլ մեծ պարտավորվածություն, որը կրելը հեշտ չէ: Նոր իրողությունը իր պահանջներն ունի ու շատ բաների ստիպված ես հարմարվել:
- Սերիալի Մերիի մասին ի՞նչ կարծիքի ես: Հատկապես նրա բնավորության ի՞նչ գծեր են քեզ համար անընդունելի:
- Երևի թե՝ ինքնատիրապետման պակասը, ցածր ինքնագնահատականը, սևեռվելը մի տղամարդու վրա, որը անարժան է քեզ, կյանքը մաքուր էջից սկսելու անկարողությունը, հարազատների նկատմամբ անարդարացի վերաբերմունքը և այլն:
- Երկրպագուներիցդ ստացած ամենաինքնատիպ նվերը, անակնկալը:
- Իմ դիմանկարը, չնայած նվերներ շատ են եղել: Անակնկալ են եղել անծանոթների սիրո տարաբնույթ խոստովանությունները:
- Ամենազվարճալի բամբասանքը, որ լսել ես քո մասին:
- Որ ֆիլմի մեջ իմ վարած կարմիր մեքենան ինձ համար գնել է Միհրան Ծառուկյանը:
- Ի՞նչ նոր ծրագրեր ունես, գուցե այլ սերիալում կամ ֆիլմում նկարվելու առաջարկ:
- Ծրագրերը շատ են, օրինակ, Հայաստանից դուրս գործնական մի քանի ուղևորություններ, իսկ վերադառնալուց հետո կմտածեմ: Այստեղ առայժմ մերժել եմ բոլոր առաջարկները, մի փոքր կհանգստանամ՝ հետո կորոշեմ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը