Habemus papam. Խորխե Մարիո Բերգոլյոն՝ Հռոմի պապ
Աշխարհ
Կոնկլավը կատարել է իր ընտրությունը Հռոմի Պապի հարցում: CNN հեռուստաալիքի ուղիղ եթերից վայրկյաններ առաջ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալ Ժան-Լուի Թորանը ասաց հայտնի «Habemus papam»–ը (մենք Պապ ունենք) եւ նշեց, թե ով է ընտրվել նոր պոնտիֆիկ։
Համայն կաթոլիկների հոգևոր նոր առաջնորդը՝ Հռոմի պապը, Արգենտինայի կաթոլիկ համայնքի ղեկավար, 76-ամյա կարդինալ Խորխե Մարիո Բերգոլյոն է։
Նշենք նաև, որ Հռոմի պապ ընտրված Բերգոլյոն առաջին լատինաամերիկացին է, ով ընտրվել է Հռոմի պապ։ Նա կգահակալի Ֆրանցիսկ 1-ին անվամբ։



















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)