Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց Ալեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր Աշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից 

«Ազգ». Վստահության ճգնաժամ

Հայկական Մամուլ

«Այժմ, Ձեր կարծիքով, Դուք Րաֆֆի Հովհաննիսյանին անհրաժեշտ որակյալ իրավաբանական ծառայությո՞ւն եք մատուցում, թե՞ ժամանակ եք ձգում՝ Սահմանադրական դատարնին զրկելով օբյեկտիվ լսումներ անելու հնարավորությունից»: Սա հարցրել է ՍԴ-ի անդամ Կիմ Բալայանը երեկ, ՍԴ-ում ընթացող քննության ընթացքում, Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին:

«Հարգելի դատարան, կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը Ձեզ կասի, թե ինչ օգնություն եմ ցուցաբերում: Ես նրան այն օգնությունն եմ ցուցաբերում, որն անհրաժեշտ է հայ ժողովրդին», պատասխանել է նրան Զարուհի Փոստանջյանը: Ասենք, որ այս հարց ու պատասխանի համարժեքությունը կամ անհամարժեքությունը, ինչպես կուզեք, մեկին-մեկ համընկնում է երեք օր ընթացած դատաքննությանը, որտեղ կողմերը ե՛ւ միմյանց հեգնական նախադասություններ էին ուղղում, և կասկածի տակ դնում միմյանց իրավական գիտելիքները, ե՛ւ դուրս գալիս դատաքննական կանոններից, ե՛ւ երբեմն իրենց սրամիտ պատասխաններով կամ անեկդոտներով շարժում դահլիճի ծիծաղը:

Այսօր Սահմանադրական դատարանը, հայցվոր և պատասխանող կողմերի եզրափակիչ ելույթները լսելուց հետո, վերջապես կհրապարակի իր որոշումը՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի վերաբերյալ: Ասենք, որ համարյա ողջ դատաքննության ընթացքին հետևելով՝ մենք առանձնապես չլուսաբանեցինք այն, և ասենք, թե ինչու:

Բանը բոլորովին էլ այն չէ, թե ով է ճիշտ, ով սխալ Սահմանադրական դատարանում տեղի ունեցող դատաքննության հայցվոր և պատասխանող կողմերից, ով է իրավականորեն ավելի պատրաստված ու գրագետ, ով՝ ոչ:

Կարևորն այն պիտի լիներ, որ հասարակությունը շոու չհամարեր դատաքննությունը, որ պատասխանող կողմ ԿԸՀ նախագահի, արդարադատության նախարարի և մյուսների խոսքը լայն հանրությունը չընկալեր անվստահորեն կամ հեգնանքով՝ ճիշտ ու սխալից անկախ: Որ նրանք ու նրանց ներկայացրած ինստիտուտները իսկապես վստահություն ներշնչեին լայն հասարակությանը, ու ոչ թե միայն երկրի ղեկավար շրջանակներին: Ու էլի բանն այն չէ, որ հայցվոր կողմը պատրաստի ապացույցներ չի ներկայացնում, ու Սահմանադրական դատարանը, ինչպես Հայաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն է ասում, պետք է մի արկղ փաստաթղթերից իր գործը թողած ընկնի, ապացույց փնտրի:

Չէ ու չէ: Մենք չհասանք այն օրին, երբ Հայաստանի բարձր ինստիտուտները վստահություն ներշնչեն, ու անկախ նրանից, որ, այո, իմ տպավորությամբ էլ ապացույցները պակաս են, բայց հանրության լայն շերտերը, միևնույն է, արդեն այս գլխից չկասկածեին, որ Սահմանադրական դատարանը կարող է արդար վճիռ կայացնել: Իմ անձնական հիասթափությունը 1996 թվականից է, երբ Վազգեն Մանուկյանի հայցը մերժվեց, թեև հավատում էինք, որ Մանուկյանն է հաղթել և ոչ թե Տեր-Պետրոսյանը: Այն ժամանակից շատ տարիներ անցան՝ տարի տարվա վրա ինչ-որ բաներ գուցեև փոխվեցին մեր պետությունում դեպի լավը, որոշ բաներ դեպի վատը գնացին, բայց ժողովրդի վստահությունն իր պետական կառույցների հանդեպ այդպես էլ չվերականգնվեց: Այդ վստահությունը շատ է պետք մեզ ընտրությունների ինստիտուտի, իրավապահ համակարգի, չինովնիկների, խորհրդարանի, բոլորի հանդեպ: Անգամ՝ ընդդիմության հանդեպ, որովհետև ընդդիմության տարբեր միավորներ ևս տարբեր ժամանակներում վարվել են ճիշտ իշխանավորների պես՝ ժողովրդի թիկունքում բանակցելով, ժողովդի վստահության պաշարով առուծախ անելով՝ առանց նրա գիտության:

Հիմա այս պայմաններում այսօր սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանն, ու անկախ նրանից, որ իսկապես, հայցվոր կողմը՝ ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները, ե՛ւ Անդրիաս Ղուկասյանը, տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չեն կարողանում անվերապահ ապացույցներ ներկայացնել իրենց նշած ընտրախախտումների կամ ընտրության արդյունքների համատարած կեղծման վերաբերյալ, ժողովուրդը սկզբնապես արդեն անվստահություն է հայտնում ՍԴ կայացնելիք որոշման հանդեպ:

Նույնը նաև ընդդիմությանն է վերաբերում. ասենք՝ այնքան վստահ լինի հանրությունը, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի այցելությունը Րաֆֆուն որևէ հարց չառաջացնի՝ ոստիկանապետը միայն Րաֆֆու առողջությամբ ու անվտանգությամբ է անհանգստացած (ոստիկանապետը Րաֆֆուն այցելել էր երեկ, ու վերջինս, իր երեկվա ասուլիսին ասաց, թե շնորհակալություն է հայտնել ոստիկանության պահվածքի համար ու ասել, որ եթե սրացում լինի՝ կլինի միայն դիմացի մայթից):

Ընդհանրապես՝ անվստահությունն ամենուր է և ամեն ինչի հանդեպ է, թևածում է մեր օդում, ու եթե ինչ-որ անհայտ հասցեից Րաֆֆի Հովհաննիսյանի կազմած ստվերային կառավարության կազմի ցուցակ ես ստանում, միանգամից սպրդում է կասկածը, թե դա ո՞ւմ սադրանքն է՝ այնքան, որ վստահություն չկա և ոչ մեկի ու ոչ մի կառույցի հանդեպ:: Բոլոր դեպքերում՝ Ր. Հովհաննիսյանը խոստացել է իրենց բոլոր ծրագրերը հայտնի անել ուրբաթ օրվա հանրահավաքում, բայց եթե այդ օրն էլ խաբս տան ու ուղղակի ժամանակի ռեսուրսը վատնեն, հանրության վստահության պաշարն էլի է սպառվելու: «Բացահայտեք դրա աղբյուրը: Սա բացարձակ ապատեղեկատվություն է: Նման անուններ, պաշտոններ գոյություն չունեն ոչ իմ մտքում, ոչ թղթի վրա: Եթե որևէ մեկը բացահայտի այդ հանելուկը, ես սիրով կլսեմ ձեզ»,- նշեց երեկ Ր. Հովհաննիսյանը՝ անհայտ հասցեից տարածված իբր Րաֆֆու կառավարութան ստվերային կառավարության ցուցակի վերաբերյալ:

Մեր ընթերցողի տեղեկություն ստանալու իրավունքն իրացնելով՝ նշենք, որ երեկ Ր. Հովհաննիսյանին այցելել են ՀԱԿ խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, իսկ նախորդ օրը Ազատության հրապարակում Րաֆֆու հետ զրուցել էր Արամ Սարգսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նաև նշեց, թե Սերժ Սարգսյանին ասելիք այլևս չունի, արդեն թող նա համապետական լուծում առաջարկի, ինք էլ կորոշի՝ ընդունել, թե՞ ոչ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Ամենադիտված