«Ժողովուրդ». Կազբեկ-Լարս ավտոճանապարհը ձյան փլուզման պատճառով փակվել է
Հայկական Մամուլ
Կազբեկ-Լարս ավտոճանապարհը երեկ ձյան փլուզման պատճառով փակվել է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հազարավոր մեքենաներ մնացել են սահմանից այն կողմ: ՀՀ շատ քաղաքացիներ ստիպված են եղել ավտոճանապարհին հարակից բնակավայրերում բնակարաններ վարձել անորոշ ժամանակով: Բանն այն է, որ որևէ կողմից՝ ո՛չ Հայաստանից, ո՛չ Վրաստանից ճանապարհին մնացած քաղաքացիներին ստույգ ոչինչ չեն ասում:
«Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանից պարզել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում քաղաքացիների տեղաշարժն ապահովելու ուղղությամբ: «Կախված է եղանակային պայմաններից: Վրացական իշխանությունները չեն կարող հստակ ժամանակ ասել»,-նշել է նա: Թերթը փորձել է պարզաբանումներ ստանալ նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանից, սակայն վերջինս թերթի հաղորդագրություններին այդպես էլ չի պատասխանել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը