Վենեսուելան որոշում է ինչ անել Չավեսի մարմնի հետ
Աշխարհ
Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի մարմինըդժվար թե ենթակա լինի երկարաժամկըե զմռսման, հայտարարել է նախագահի ժ.պ. Նիկոլաս Մադուրոն:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նախկինում որոշում էր կայացվել Չավեսի մարմինը դնել ռազմական թանգարանում հանրության մշտական ուշադրության կենտրոնում, ինչպես Լենինի, Հո Շի Մինի մարմինները: Այս պահին Չավեսի զմռսված մարմինը գտնվում է Կարակասում:
Սակայն Մադուրոյի խոսքերով՝ «ռուս և գերմանացի լավագույն մասնագետները կարծում են, որ Չաեսին չի հաջողվի ենթարկել երկարաժամկետ զմռսման»:
«Մարմինը անհրաժեշտ կերպով չէր նախապատրաստվել զմռսման արարողակարգին: Երկարատև զմռսումը պահանջում է այդ որոշումը նախօրոք կայացնել»,-ասել է Մադուրոն: Այլ մանրամասներն նա չի հայտնել:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան