Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստա՞ն է գալու
ԱՐԽԻՎ
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ մոտ 9 օր հետո Հայաստան է ժամանելու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը:
Իշխանական կուլիսներում անհանգստություն կա, թե Հովհաննիսյանի հայրը նրան նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով է Հայաստան գալու: Այս թեմայի շուրջ զրուցել են Ր. Հովհաննիսյանի հետ, որն ասաց. «Իմ ընտանիքը մշտապես մեզ զորակցել է, մշտապես մեր ընտանիքի կողքին է եղել, և ես շնորհակալ եմ նրանց դրա համար: Հնարավոր է՝ համագումարի համար հայրս և մայրս գան, բայց ոչ երբեք ֆինանսավորում կատարելու համար: Իրենք իրենց ամբողջ կյանքը նվիրել են ինձ ու մեր ընտանիքին: Մեր ամբողջ կյանքի ընթացքում մեր կողքին են եղել, դա հերթական սուտն է: Խնդրում եմ, հղում կատարե՛ք, թե որտեղից եք այդ տեղեկությունները ստացել: Դրանք չճշտված լուրեր են»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)