Google-ը կասեցնում է իր Reader ծառայությունը հուլիսի 1-ից
Աշխարհ
Google ընկերությունն ընթացիկ տարվա հուլիսի 1-ից կանջատի իր Reader ծառայությունը, որը նախատեսված է օնլայն կայքերում հրապարակվող նորությունները էջում ձեռքի տակ ունենալու համար: Այս մասին հայտարարությունը տարածվել է ընկերության պաշտոնական կայքում:
Ընկերությունը ծառայության դադարեցումը բացատրում է օգտատերերի քանակի նվազեցմամբ և ի ռեսուրսներն ավելի քիչ մշակված ծառայությունների վրա կենտրոնցնելու որոշմամբ: Մենք հասկանում ենք, որ Reader-ն ուներ իր հավատարիմ ընթերցողներին, ովքեր հիասթափված են այդ որոշումից, մենք նույնպես ուրախ չենք»,-իր բլոգում գրել է Reader ծառայության մշակողներից մեկը:
Ծառայության կասեցումն իրոք առաջ է բերել օգտատերերի մեծ դժգոհությունը: ԱՅդ տեղեկության հրապարակումից հետո ժամեր անց արդեն 12 հազար մարդ ստորագրություն էր հավաքել Reader-ի պահպանման օգտին, գրում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)