Կալիֆորնիայում բողոքի ցույց է ընթացել Ադրբեջանի պատվիրակության այցի դեմ
ԱՄՆ
Կալիֆորնիայում Ադրբեջանի պետական նավթային ընկերության և խորհրդարանի պատվիրակության դեպի Կալիֆորնիա նահանգի Սենատ այցելության դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել. գրում է Asbarez-ը:
«Կալիֆորնիա նահանգի սենատն ամերիկյան ժողովրդավարության կարևոր կենտրոն է, և իհարկե, դա Ալիևի բռնապետական ռեժիմի համար ցուցադրության վայր չէ»,-ասել է Ամերիկայում հայ դատի հանձնախմբի արտաքին հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը:
Ցուցարարներին միացած Կալիֆորնիա նահանգի օրենսդիր ժողովի անդամ Ադրին Նազարյանը նշում է. «Սումգայիթում, իսկ այնուհետև՝ Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում, հայերի ջարդերից 25 տարի անց Ադրբեջանի կողմից շարունակվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և սպառնալիքները: Սենատում Ալիևի բռնապետական ռեժիմի ընդունելությունը վատ ազդակներ է հղում Բաքու և խոչընդոտում է Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի կոչերին, ինչպես նաև խափանում է տարածաշրջանային խնդիրները կարգավորելուն ուղղված ջանքերը»:
Հայտնի է դարձել նաև, որ Կալիֆորնիա նահանգի սենատոր Լիլանդ Յին հեռացել է Սենատից՝ ի նշան բողոքի այն պահին, երբ ընթանում էր ադրբեջանցի խորհրդարանականների պատվին կազմակերպված արարողությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)