Մահացել է Արամայիս Սահակյանը
Հասարակություն
Քիչ առաջ կյանքի 77-րդ տարում մահացել է հայտնի գրող, երգիծաբան, բանաստեղծ ու հրապարակախոս Արամայիս Սահակյանը: Այս մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին 8-րդ հիվանդանոցից։
Նրա գրքերն են «Աստղիկներ», «Սիրո հասակ», «Մենք միասին ենք», «Ապրել և սիրել», «Երջանիկ եղեք», «Ես սիրում եմ ձեզ» և այլն: Դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։
ԽՍՀՄ փլուզումից հետո Ա․ Սահակյանը շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։
Ընտրվել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր։
Նրա ստեղծագործություններից և մտքերից.
Եթե դու չունես սեփական կարծիք, ուրիշի ձեռքին կդառնաս գործիք։
Ես իմ անուշ Հայաստանի չարենցահամ բառն եմ սիրում,
Եվ Չարենցի մե՜ծ քնարի ազատաձայն լարն եմ սիրում,
Լուսամփոփի պես աղջկան՝ աստվածամոր իր աչքերով,
Եվ գյոզալի էշխից էրված Սայաթ-Նովյան տաղն եմ սիրում:
Անունդ վախով եմ տալիս,
Որպեսզի շուրթերս չայրվեն,
Որպեսզի չմատնեմ ես ինձ,
Որպեսզի անունդ չայրեմ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը