Երգիչ Նարեկ Բավեյանը հեռուստածրագիր կվարի
Հասարակություն
Նարեկ Բավեյանն այսուհետ երգչի կարիերային զուգահեռ կզբաղվի նաեւ հաղորդավարական գործունեությամբ: BRAVO.am-ին նա տեղեկացրել է, որ առաջարկ է ստացել հեռուստածրագիր վարել եւ համաձայնել է. «Երաժշտական հիթ շքերթ է, որը շուտով եթերում կլինի:)»:
Երգիչը նաեւ հայտնել է, որ այս ամսվա վերջին երկրպագուներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է “Չփոխվես” երգի հիման վրա: Երգը գրել է Մարտին Միրզոյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Սերժ Գաբյանը:
“Նկարահանումներն իրականացվել են Երեւանում: Ներկայացնում ենք երկու ընտանիք, որոնք շուն են պահում: Ցույց ենք տալիս, թե ինչպես կարող է տան մթնոլորտն ազդել անգամ կենդանու վրա”,- նշել է Նարեկ Բավեյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը