Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան 2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանը Թոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. Փաշինյան TRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. Միրզոյան Ունենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. Թորոսյան 

Լինել նորաձև՝ առանց մեծ գումարներ ծախսելու. Գևորգ Շադոյան

Հասարակություն

Սաուդյան Արաբիայի իշխանուհու համար օժիտի պատվեր ամեն օր չէ, որ անգամ Ջանֆրանկո Ֆերեն կստանա :) Իսկ ահա մեր հայրենակից Գևորգ Շադոյանը ոչ միայն արաբ իշխանուհու ամուսնական օժիտի պատվերն է կատարել, այլև ավստրիաբնակ Հենրի Մաքսոյի հետ է համագործակցել: 20-ից ավելի հավաքածուների հեղինակ, հալեպցի մոդելավորող Գևորգ Շադոյանի հագուստներում զուգակցված են ժամանակակից ու հին հայկական տարազի տարրերը:

Կարդա ու պարզիր Գևորգ Շադոյանի հետ հարցազրույցի մանրամասները:

Գևորգը մասնագիտացած է հիմնականում հարսանեկան հագուստների արտադրության մեջ, 2002-ից ժամանակ առ ժամանակ ցուցադրություններ է կազմակերպում նաև այստեղ՝ հայրենիքում: Նրա համոզմամբ՝ հայկական կարպետի նախշերը կարող են նոր շունչ ու գրավչություն հաղորդել անգամ ջինսին:

Գևորգը բազմաթիվ ցուցադրություններ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, Հոնգ Կոնգում, Ավստրալիայում, Մոսկվայում, Ուկրաինայում, Սիրիայում և Լիբանանում: Հենրի Մաքսոյի պատվերով ստեղծվել են մեծ չափսի ջինսե տաբատներ, ինքնատիպ զգեստներ, որոնք, հեղինակի խոսքով, հարուստ էին «ամեն տեսակի զիզի-բիզի» բաներով ու հատուկ նախատեսված էին գարեջրասերների համար:

- Շնորհակալություն, որ համաձայնեցիք պատասխանել մեր հարցերին: Ինչո՞վ եք այս պահին զբաղված:

- Հիմնականում զբաղված եմ իմ նոր՝ 2010թ. հավաքածուի պատրաստմամբ: Բացի այդ, դասավանդում եմ Հալեպի ամերիկյան դպրոցում (National School of Aleppo), իրականացնում եմ նաև նույն դպրոցի ներքին հարդարման դիզայնը, ինչպես նաև ACCAD ինստիտուտում դասավանդում եմ նկարչություն, ինտերյերի, գրաֆիկայի, տեքստիլի և նորաձևության դիզայն:

- Այսօր արդեն կայացած մոդելագործն ինչպե՞ս սկսեց իր ուղին այս ասպարեզում, գուցե ինչ-որ մե՞կը նպաստեց դրան:

- Այս ասպարեզում առաջին քայլերս սկսել եմ հայրիկիս օգնությամբ, ով Հալեպում տղամարդու հագուստի հայտնի դերձակ էր: Երկու տարի նրա մոտ ուսումնասիրեցի ձևագիտության հիմունքները, հետո մեկնեցի Լիբանան, որտեղ սկսեցի սովորել “College Artistique de la mode moderne” ֆրանսիական քոլեջում: Երեք տարի ուսանելուց հետո ստացա դիզայներ-դերձակի որակավորում, այնուհետև եկա Երևան, ընդունվեցի Գեղարվեստի պետական ակադեմիայի տեքստիլ-մոդելավորման բաժին, ուր սկսեցի մեծ սիրով ուսումնասիրել հայկական տարազների, նախշերի և տեքստիլի նրբությունները: Այսպես սկսվեց իմ գործունեությունը, ինչն անընդհատ կատարելագործում եմ:

- Ձեր հավաքածուները տարատեսակ ոճերի խառնուրդ են, ընդհանուր առմամբ ի՞նչպես կբնութագրեք Ձեր հագուստներն ու հարդարման պարագաները:

- Քանի որ սկզբնական շրջանում ուսումս ստացել եմ արևելյան երկրում, ինչպես նաև Լիբանանի հայտնի մոդելավորողների մոտ, այդ պատճառով սկզբնական հավաքածուներումս գերակշռում էր արևելյան ոճը: Այն ավելի հաստատուն դարձավ, երբ մեկնեցի Սաուդյան Արաբիա, ուր պատրաստեցի իշխանուհու օժիտը. այն բաղկացած էր տիպիկ արևելյան 40 հագուստներից: Հայաստան գալուց հետո արևելյան ոճի հետ մեկտեղ հագուստներիս մեջ ներմուծեցի հայկական տարազի ձևվածքները, գույները, զարդանախշերը՝ ստեղծելով ժամանակակից ոճ, որ բնորոշում էր իմ ձեռագիրը:

- Ի՞նչ ուղվածության են հավաքածուները, ո՞րն է դրանց «կարմիր թելը»:

- Ես պարզապես կնախընտրեմ թվարկել իմ հավաքածուներն ու տալ նրանց բոնորոշումները. «Ժամանակակից հայկական հարսանիք» հավաքածուս բաղկացած էր հարսնաքույրերի, ազապ բաշիների, փեսայի եղբոր, քավորի և քավորակնոջ, պապիկի և մամիկի, հարսի և փեսայի հագուստներից, իսկ հիմքում ընտանիքի միասնության գաղափարն էր: «Ոսկե Աշունը» ինձ համար Հայաստանի ամենից ոգեշնչող եղանակից ծնված արդյունքն է, իսկ «Հայկական մետաքսի ճանապարհի» մեջ օգտագործել եմ Ղարաբաղից բերված անմշակ մետաքսը, որի վրա ձեռքով նկարել եմ տարբեր պատկերներ: «Հայկական տարազներն այսօր» հավաքածուն կազմված է հայ կնոջ և տղամարդու տարազի մի քանի օրինակից: Եվ դեռ շարունակում եմ համալրել հավաքածուներիս շարքը:

- Շատ հայտնի դիզայներներ աշխատում են անվանիների հետ. կա՞ն այդպիսիք, ում հետ աշխատում եք:

- Հայաստանում հիմնականում աշխատում եմ ճանաչվածների ու երգիչ-երգչուհիների հետ: Վաղուց աշխատում եմ Արտո Թունջբոյաջյանի, Armenian Navy Band-ի, Ալլա Լևոնյանի, Անդրեի, «Կատուներ» ջազ բենդի, «Նանե» պարային խմբի, Պարի պետական անսամբլի, իսկ արտասահմանցիներից կնշեմ վենեսուելացի Solo Flautist’ Pedro Eustache-ին և Փարիզից՝ Navasart Ensamble-ին:

- Երբ տեսնում եք դիզայներական առումով հաջողված հագուստ, ի՞նչ եք զգում, մասնագիտական խանդ ունե՞ք:

- Նման խնդիր երբևէ չի եղել: Կասեմ՝ հալալ լինի այս ստեղծագործողին, իսկ ստեղծագործական խանդը խթան է ինձ համար: Երբ լավ հավաքածու եմ տեսնում, ավելի մեծ եռանդով եմ աշխատում, որ հաջորդ հավաքածուս ավելի կատարյալ ու յուրահատուկ լինի: Սա մարդու պայքարի բնազդն է:

- Արտասահմանցի հայտնի մոդելագործներից ո՞ւմ արվեստանոցում կցանկանայիք կատարելագործվել:

- Շատ կցանկանայի փորձառություն ձեռք բերել John Galliano-ի և Slava Zaytsev-ի արվեստանոցում:

- Եթե անվանիները կամ շարքային մարդիկ հագուստի միջոցով ցանկանում են փոփոխել արտաքին տեսքը, ոճը, ապա ինչի՞ց պետք է սկսեն:

- Ամենից նուրբ ոճն ընտրելիս էլ կարող ես սխալվել, քանի որ գույնի սխալ ընտրություն ես կատարել: Շատ մեծ դեր է խաղում գույնի ճիշտ համադրումը արտաքին տվյալների հետ, կարևոր է նաև հագուստի կտորի ընտրությունը: Ամենից կարևորը՝ իմանալ, թե ինչպես կառուցվածքին հատուկ հագուստ ընտրել ու ընդգծել նրբագեղությունը:

- Հնարավո՞ր է լինել նորաձև, առանց մեծ գումարներ ծախսելու:

- Իհարկե, հնարավոր է: Ինչպես նշեցի՝ կարևորը, թե հագուստն ընտրելիս ինչի հետ են այն համադրում, արդյոք այն համապատասխա՞ն է կազմվածքին կամ ի՞նչ գույնի է... Այս ամենը պետք է մշտապես գեղեցկացնել ինքնատիպ աքսեսուարներով:

- Ի դեպ, ֆինանսատնտեսական ճգնաժամն ի՞նչ ազդեցություն ունեցավ Ձեր բիզնեսի կամ արտասահմանյան ցուցադրությունների վրա:

- Գրեթե բոլոր բիզնեսների վրա էլ ճգնաժամն իր ազդեցությունը թողել է: Միշտ փորձում եմ գտնել տարբեր ելքեր, որպեսզի ինձ վրա չզգամ այդ ազդեցությունը. օրինակ՝ ընդունում եմ պարային խմբերի համար բեմական տարազներ կարելու մեծաքանակ պատվերներ, տարբեր տեսակի T-shirts, պատրաստում եմ աքսեսուարներ, բացիկներ, հուշանվերներ...

- Ի՞նչն է խանգարում հիմնովին գալ Երևան և ստեղծագործել այստեղ:

- Միշտ ցանկանում եմ տեղափոխվել ու ստեղծագործել Երևանում, ընտանիք կազմել, բայց երբ գալիս եմ, հասկանում եմ, որ դեռ ժամանակը չէ. առաջին՝ Հայաստանը, դժբախտաբար, նորաձևության երկիր չէ՝ չնայած կան շատ հայ դիզայներներ, որոնց աշխատանքները հավանում եմ: Երկրորդ՝ որոշ խավերի կողմից հայ դիզայների գործը չի գնահատվում և չի ընդունվում: Հայաստանում դեռ կարևոր չէ, որ հագուստը գեղեցիկ կամ ճաշակով լինի, կարևորը՝ հայտնի ֆիրմայի ու նաև թանկ լինի: Բացի այդ, նույն մարդիկ կարծում են, թե հայ դիզայներներն իրենց համար թույլ ստեղծագործողներ են, ինչը ցավալի է: Բայց վերադառնալու ցանկությունս մեծ է:

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետ
Ամենադիտված